Տեղի է ունենում աուդիտի կլանում պետության կողմից. Լևոն Զուրաբյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ-ում իշխանությանը կոչ արեց խաղալ բաց քարտերով։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է պարտադիր աուդիտի պահանջը խոշոր հարկատուների համար հանելու օրինագծին։
Մինչև բուն նյութին անցնելը, նա դժգոհություն հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որ արտահերթ նիստում անավարտ մնացած հարցը տեղափոխվել է հերթական նիստ և ինքը տեղյակ չի եղել։ Նա խնդրում եմ այուսհետ նման անհարմար վիճակի մեջ չդնել։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ աուդիտի նշանակությունը մեր երկրի համար հսկայական է, քանի որ միջազգային փորձը հուշում է՝ այն երկրներն են զարգանում, որտեղ ձեռնարկությունների հսկողությունը գտնվում է հանրային վերահսկողության ներրքո։
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում կորպորատիվ իրավունքը լիարժեք չի գործում. չունենք ձևավորված ինստիտուտներ և ընկերություններ, որոնք գործում են այս սկզբունքի հիման վրա։
«Ուստի ՀՀ-ի պայմաններում կարևոր նշանակություն է ստանում պարտադիր աուդիտը, որը ստեղծում էր որոշակի հիմքեր այդ բիզնեսները հանրային վերահսկողության տակ պահելու համար»,- ասաց նա։
«Հանուն արդարության պետք է նշենք, որ ՀՀ-ում ամեն ինչ աղճատվում է, և Տիգրան Սարգսյանի կողմից առաջ քաշված այդ օրենքը առաջին հերթին շուկա բացեց նրա հետ կապված կապված ֆինանսիստների համար։ Սակայն մենաշնորհը զգալի չէր և թույլ տվեց զարգանալ նաև այլ ընկերությունների»,- ասաց Լ. Զուրաբյանը։
Վերջինիս կարծիքով՝ կառավարությունը պարտադիր աուդիտի պահանջը հանելու այս նախաձեռնությամբ կառավարությունը ցանկանում է հասնել երեք նպատակների։
Առաջին նպատակն է՝ մեծահարուստներից ազատում են մեծահարուստներին ավելորդ բեռից։Երկրորդ նպատակը՝ ջախջախել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը ֆինանսական աշխարհում։ Եվ վերջապես, ըստ Լևոն Զուրաբյանի, կառավարությունը իր առջև նպատակ է դրել նախապատրաստել աուդիտի կլանումը ֆինանսների նախարարության կողմից։ Ըստ Լ. Զուրաբյանի՝ ձեռնարկությունները հրավիրվում են հրավիրում են ստվերային գործարքի պետության հետ, քանի որ նրանք պետք է ներկայացնեն իրենց հաշվետվությունները հարկային մարմիններին և նրանց հետ քննարկեն դրանց արժանահավատությունը, ինչը լրացուցիչ հիմքեր է ստեղծում կոռուպցիայի համար։