Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է մայրաքաղաքի բյուջեի ծախսերն ու հատկացումները.
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 5-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.04 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27%-ով։
Օտարերկրյա ներդրումների շեշտակի անկումը որոշ փորձագետներ պայմանավորում են անցած խորհրդարանական և գալիք նախագահական ընտրություններով։ Մինչդեռ 2007 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների տարում, ուղղակի ներդրումների ծավալն աճել էր 1.5 անգամ։ Իսկ 2008-ին՝ նախագահական ընտրությունների տարում, 33.9%-ով։
Transparency International կազմակերպության կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 24 հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ 129-րդ տեղից բարձրանալով 105-րդ տեղը:
ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ հաստատեց 2013թ. պետական բյուջեն՝ ձայների 71 կողմ, 37 կողմ հարաբերակցությամբ։
ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն բյուջեին, սակայն այն, իհարկե, կընդունվի։ Կընդունվի, և դրա շուրջ բարձրացած աղմուկը շատ արագ կմոռացվի։
Երևան քաղաքի 2013թ. բյուջեով նախատեսված է 66 միլիարդ դրամի ծախս, որից 21.8 միլիարդը հատկացվելու է թվով 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին։
Երևանի քաղաքապետարանի կայքում այսօր տեղադրվել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ այդ փաստաթղթի, Երևանի հարկային եկամուտները ծրագրվել են 9.363 միլիարդ դրամի չափով, որը 2012թ. համար հաստատված ցուցանիշից պակաս է 645 միլիոն դրամով կամ շուրջ 6.5%-ով։
Տիգրան Սարգսյանն իր ելույթի համար նախատեսված 30 րոպեի փոխարեն խոսեց ընդամենը 7 րոպե, ու ինչպես հարկն է՝ գովաբանեց բյուջեի նախագիծը:
Եթե 2004թ. Հայաստանում կային ընդամենը 29 գործող և 11 նոր կառուցվող փոքր ՀԷԿ-եր, ապա մինչև տարեվերջ կունենանք 136 գործող և 67 նոր կառուցվող փոքր ՀԷԿ-եր: Այլ կերպ ասած, եթե 2004թ. հանրապետությունում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվում էր 112մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա այսօր այն կազմում է 675մլն կՎՏ/ժ, որն էլ կազմում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի 9%:
1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր կազմել է 408.12 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.15%-ով կամ 0.6 դրամով։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հարկերի դրույքաչափերը բարձրցնելն այժմ անթույլատրելի է։ Սակայն միևնույն ժամանակ գործարարներին առաջարկել է միասին քննարկել՝ ո՞ր հարկատեսակն է ավելի գերադասելի՝ ԱԱՀ-ն, թե շրջանառության հարկը։
«Սա հերթական անգամ ապացուցում է, որ բյուջեն մենաշնորհված է կառավարության կողմից և պառլամենտի մասնակցությունը, չասենք ձևական, առնվազն լեգտիմացնում կամ դրոշմում է կառավարության այս կամայական վարքագիծը»:
Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի խմբի կողմից մշակված` «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում:
Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 691.9 միլիարդ դրամ։ Գումարների մեծ մասը՝ 237.2 միլիարդ դրամը (34%) ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինասների նախարարությունը։
2012թ. հունվար-հոկտեմբերին պետբյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով կամ շուրջ 63 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
«Անվիճելի է այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը 101 միլիարդ եկամուտների կատարողականն ապահովելու համար իր հույսը չի կապում ՓՄՁ-ի հետ, բնականաբար այն պարզ պատճառով, որ փոքր և միջին բիզնեսը վճարում է հարկային եկամուտների ընդամնեը 1-2 տոկոսը»:
Առաջիկա 4 տարիների ընթացքում հարկային վարչարարության որակով Հայաստանը կհավասարվի և կգերազանցի Վրաստանին և հարևան այլ երկրների: Այդ մասին այսօր ՀՀ Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
ՈՍԿԻ` գնման գին` 20792.59 (-1.53), բացթողնման գին` 22600.64 (-1.66), ԱՐԾԱԹ` գնման գին` 407.57 (+9.41), բացթողնման գին` 443.01 (+10.23), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19319.66 (+379.9), բացթողնման գին` 20999.63 (+412.93), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8043.33 (+296.94), բացթողնման գին` 8742.75 (+322.76):
Հաջորդ տարվա հունվարին Իրաքի ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղի կունենա երկրի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի՝ Asiacell-ի IPO-ն (բաժնետոմսերի առաջնային բաշխում)։
2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 163.4 տոննա կետչուպ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կետչուպի արտադրությունը նվազել է 65.4%-ով՝ շուրջ երեք անգամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 3-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.5 դրամ։ Ամերիկյան արժույթի գինն աճել է 0.24%-ով։
«Չնայած ԱՊՀ երկրներում ծագած ապրանքների մեծամասնության համար պետք է կիրառվեին զրոյական ներմուծման մաքսատուրքեր, որոշ երկրներ, այդուհանդերձ, կիրառում էին մաքսատուրքերին հավասարեցված գանձումներ: Այժմ դա բացառված է»,- ասում է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության կողմից 2012-2014 թթ. ներդրվելու են էլեկտրոնային կառավարման 7 նոր համակարգեր։
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հանձնարարել է Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարություններին՝ մինչև դեկտեմբերի 10-ը մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնց համաձայն՝ վիճակախաղեր կազմակերպելու իրավունք կունենա միայն պետությունը
Լոնդոնի կարգավիճակը՝ Եվրոպայի ֆինանսական կենտրոն, սկսել է նյարդայնացնել եվրոյի գոտու ներկայացուցիչներին։
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Moody’s վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով նվազեցրել է Եվրոպական կայունացման մեխանիզմի (European Stability Mechanism, ESM) վարկանիշը՝ Aaa-ից հասցնելով Aa1-ի։ Այս մասին հաղորդ ում է Ֆրանս-Պրես գործակալությունը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին:
Ռուսաստանում աշխատող միգրանտներն այսուհետ պարտավոր են հաստատել ռուսերեն լեզվի իմացությունը։ Համապատասխան օրենքը ուժի մեջ է մտնում այսօրվանից։