Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության):
Թե՛ «Գույք՝ պարտքի դիմացը», թե՛ 2006-ին 5-րդ բլոկի գործարքը, և՛ թե «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20%-ի հանձնումը նույն գործընթացի տարբեր բաղադրիչներ են։
«Կենսաթոշակային հիմնադրամներում գրանցվելու և ֆոնդերի ընտրություն կատարելու առումով քաղաքացիների ակտիվությունն այս պահին դեռ ցածր է, ինչը կանխատեսելի էր: Մեր տիպի երկրներում, երբ ռեֆորմը նոր է ներդրվում ու կիրառվում, սովորաբար բնակչության ակտիվությունը ցածր է լինում»
Էներգետիկայի նախարարին հիշեցնելով իր անցյալը՝ Քոչարյանը նշել է, որ մինչև հիմա էլ համարում է՝ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել:
Այս տարվա հունվարի 13-17-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,071,044 ԱՄՆ դոլար 406.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90,330,016 ԱՄՆ դոլար 407.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը:
Այսօր՝ հունվարի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.22 դրամ դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.11%-ով կամ 0.45 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն 500 հազար դոլար։
Յունիբանկը սկսում է համագործակցությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ: Անդամակցության շրջանակներում բանկը կընդլայնի համագործակցությունը բիզնես ներկայացուցիչների հետ, կնպաստի անդամ կազմակերպությունների բիզնես ծրագրերի իրագործմանը` ձգտելով դառնալ առավել շահավետ գործընկեր ՓՄՁ- ների համար:
«Իհարկե, հասկանալի է պարոն Քոչարյանի ցանկությունը՝ իրադարձությունները շարադրել այսօրվա ընդդիմադիր էմոցիաների լույսով: Սակայն փաստերն անողոք կերպով այլ բան են վկայում:
Նախարարությունների և ենթակա կազմակերպությունների գծով ստուգումների արդյունքում արձանագրվել են շուրջ 444 մլն դրամի խախտումներ, թերություններ, ոչ նպատակային կամ անարդյունավետ ծախսեր:
Գյումրու քաղաքապետի խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքի քննադատել է մարզերում գործող խոշոր ընկերություններին, որոնք մեծ գումարներ են աշխատում, սակայն դրանք ներդնում են միայն Երևանում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Էռնեստ Ավանեսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը 6 տարի):
Ոչ պաշտոնական տվյալներով մարդահամարի տվյալներն ամփոփելուց հետո ԱՎԾ-ն հավուր պատշաճի մրցույթ էր հայտարարել պաշտոնական փաստաթղթի անգլերեն և ռուսերեն թարգմանության համար: Այնուհետև դրանք պիտի որ տպագրվեին ու մոդայիկ շնորհանդեսով ներկայացվեին հասարակությանը:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Այսօր՝ հունվարի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.77 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.18%-ով կամ 0.73 դրամով։
ԱՎԾ ներկայացրած աճը Հ. Բաղդասարյանը համարեց «ոչ իրատեսական, վստահություն չներշնչող». «Իմ մոտ եղած ցուցանիշները բավականին տարբերվում են ԱՎԾ ցուցանիշներից: Եթե աճ են նշում, պետք է ցույց տրվի, թե որտե՞ղ ու ինչի՞ հաշվին է: Դա անոմալիա է»:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Իրանի և Արևմուտքի հարաբերությունների սառեցման ժամանակաշրջանում Հայաստանը լավ չօգտագործեց Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ստեղծված հնարավորությունները, որովհետև Իրանը շատ հակված էր զարգացնելու իր առևտուրը, ներդրումները և այլն:
Կառավարությունը սահմանել է արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող գնահատման ընթացակարգերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին պարտավորեցրել սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում վերանայել պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը:
Կառավարության այսօրվա որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը:
«Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու», – ասել է Տիգրան Սարգսյանը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
«8% կամ 12% տնտեսական աճը լավ բան է, բայց միայն այդ ժամանակաշրջանի բարեփոխումներով չի եղել, այսինքն՝ առաջին նախագահից սկսված է բարեփոխումներ եղել: Բազմաթիվ բարեփոխումների արդյունքները 5-10 տարում չեն երևում, ավելի երկարաժամկետ են: 90-ականներից սկսած բազմաթիվ բարեփոխումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել, իսկ չհաջողված բարեփոխումները նույնպես ազդեցություն են թողնում»,- ասաց Վ.Ավանեսյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից այսօր լրագրղները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը, երբ կենսաթոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացել, բայց ստիպված են ահռելի չափերի կոմունալ վճարներ մուծել:
ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:
Հնարավո՞ր է հիմնահատակ և կործանիչ քննադատության ենթարկել Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը։ Հնարավոր է։ Տիգրան Սարգսյանն ու իր թիմակիցները կգնա՞ն այդ քայլին։ Ոչ։
«Բանակցությունները տևեցին շուրջ 3 տարի և այդ ընթացքում գների տարբերությամբ պայմանավորված ձևավորվեց շուրջ 300 մլն դոլար պարտք»,- ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
Այսօր՝ հունվարի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ավելացել է 216.4 միլիոն դոլարով (4.9%-ով) և 2013 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար։ Այս մասին նշվում է Ֆինանսների նախարարության «Պետական պարտքի տեղեկագրում»։
Աշխատավարձերի նախկին տարիների կուտակված պարտքերի մարման մասով արձանագրվել է հետեւյալ արդյունքը. 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ձեւակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից 2013թ. դեկտեմբերի 31 -ի դրությամբ առկա է մոտ 36.3 մլն դրամ պարտք։ 2013թ. ընթացքում պարտքի մարում է կատարվել 68,9 մլն դրամի չափով: