Անդրադառնալով ԳԴՀ-ի հետ կնքվելիք համաձայնագրին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ բավական երկար դեբատներ են եղել այս հարցի շուրջ, մինչև որ համաձայնությունը կայացել է։ Հայկական կողմի համար սա կարևոր է, քանի որ ԳԴՀ-ից ՀՀ-ում կան մեծածավալ ներդրումներ։ Մշտապես բանավեճ էր առաջանում, թե ինչպես են վճարվելու հարկերը։ Փաստորեն, հարցը վերջնականորեն կլուծվի սույն համաձայնագրի կնքմամբ։
Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թվականի չորրորդ եռամսյակի վերջին կազմել են 1170.2 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1061.3 մլն դոլարի փոխարեն:
Պարզվում է` ոմանց կարծիքով, նորմալ երկրի ու նորմալ տնտեսության չափանիշը ոչ թե արևմտյան երկրներն են, այլ, ասենք՝ Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախստանը։ Եվ տնտեսական բարեփոխումների ու այլ առումներով Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ այս երկրներին հասնելու համար։
«Այս փաստաթուղթը մենք պատրաստել ենք ՀՀ նախագահի հանձնարարությամբ` լուծելու համար այն գյուղերի խնդիրները, որոնք գտնվում են այնպիսի գոտիներում, ուր, ցավոք, կրակոցներ են հասնում», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 21-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419.18 դրամ , ինչը երեկվա համեմատ բարձր է 0.16%-ով կամ 0.68 դրամով։
«Հունվար-փետրվար ամիսներին մենք շինարարությունում արձանագրել ենք անկում` շուրջ 8 տոկոսային կետով, և հասկանալի է, որ 2013 թ. տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր, հակառակ պարագայում մենք չենք կարող ունենալ աճի բարձր տեմպեր այդ ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը
Պետական հիմնարկներում աշխատողների միջին անվանական ամսական աշխատարձն ավելի քիչ է աճել, քան սպառողական գները։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 241.3 միլիոն դոլար, ինչը 30.4%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում իրականացված շինարարության ծավալները կազմել են 18 միլիարդ դրամ, ինչն 8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
«Մենք այս պահին մեր տվյալների շտեմարանում ունենք 700 հազար գործարքների վերաբերյալ տվյալներ: Դրանցից կասկածելի են որակված ընդամենը մեկ հազարը: Ունենք ավարտված 16 դատական վճիռ, որով բռնագրավվել է 800 մլն դրամ: Այդ գումարից 500 մլն դրամը վերադարձվել է տուժողներին»
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 20-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.5 417.37 դրամ, ինչը նախորդ նստաշրջանի համեմատ բարձր է 0.27%-ով կամ 1.13 դրամով։
Տարբեր ոլորտների ավելի քան 30 ընկերությունների ղեկավարներ ներկայացրեցին այն խնդիրները, որոնց առնչվում են: Դրանք հիմնականում վերաբերվել են դաշտում առկա անբարեխղճության և խաբեության դրսևորումներին։
ԿԲ խորհուրդը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին և «Խաչատուր Պետրոսյան» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ է տրամադրել, հաշվառել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Սիթի-Օհանով» մասնաճյուղը:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2780 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3200 տոկոս:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 272.918 մարդ, ժամանել՝ 250.796 մարդ։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 22.122 մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է՝ վատ իմաստով։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 19-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.37 դրամ, ինչը նախորդ նստաշրջանի համեմատ 0.78%-ով ավելի բարձր է։
«Բանավեճն ինձ համար, մեղմ ասած, կյանքի նպատակ չէ: Ուղղակի չեմ հանդուրժում սուտը, պոռոտախոսությունն ու առավել ևս՝ անձնական վիրավորանքը: Գնդակը վաղուց Բագրատյան Հրանտի դաշտում է: Դրա մասին ինքը պետք է մտահոգվի»,- գրել է Թ.Մանասերյանը
«Ես նրան սիրով բանավիճելու հնարավորություն եմ տալիս։ Օրինակ, վաղը մենք սլավոնական համալսարանի տնտեսագետների մոտ (4-րդ կուրս 4-րդ հարկ) 9։30-ից մինչև 14։00 հենց այդ հարցերն ենք բանավիճելու։ Համեցեք»,- գրել է Բագրատյանը
Ռուսաստանյան «Գազպրոմ» կոնցեռնը կենտրոնացած է առաջին հերթին Արևմուտքի հետ բիզնեսի վրա, ինչը վնաս է հասցնում արագ զարգացող ասիական շուկաների հետ հարաբերություններին։ Այդ իսկ պատճառով ընկերությունը պետք է կիսել։ Նման կարծիք է հայտնել միլիարդատեր, «Ռուսալ» ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկան՝ The Financial Times թերթի հետ հարցազրույցում։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 272 918 մարդ, ժամանել՝ 250 796 մարդ։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 22 122 մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է՝ վատ իմաստով։
ՈՍԿԻ` գնման գին` 19447.58 (+343.93), բացթողնման գին` 21138.67 (+373.83), ԱՐԾԱԹ` գնման գին` 354.81 (+5.79), բացթողնման գին` 385.66 (+6.29), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19516.17 (+280.75), բացթողնման գին` 21213.23 (+305.16), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9443.68 (+479.2), բացթողնման գին` 10264.87 (+520.87):
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր՝ մարտի 18-ին, նոր բարձունքներ է նվաճել։ Ժամը 15։30-ի դրությամբ, առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 414 դրամով, վաճառում՝ 417-417.5 դրամով։
Քննարկվող հիմնական թեմաները վերաբերելու են գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին, (գովազդում գերադրական աստիճանի կիրառում,անչափահասների կերպարների օգտագործում և այլն):
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ, դրամական միջոցներ չի ունեցել:
Երկու տնտեսագետների՝ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի միջև կոնֆլիկտը ոչ միայն չի հանդարտվում, այլև կարծես նոր թափ է հավաքում։
Մարտի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,297,818 ԱՄՆ դոլար 411.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,357,898 ԱՄՆ դոլար 413.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«2013-ին օրինակ ՀՀ տնտեսությունն աճում է։ Բայց արի ու տես այս անշնորհակալ ժողովուրդ այդ աճը տեսնում է ու … արտագաղթում։ Ընդ որում արտագաղթի նման սկիզբ մենք երբեք չէինք ունեցել»,- ասում է Հրանտ Բագրատյանը։
Ֆրանսահայ գործարար, Երևանի «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, ով Հայաստանից հեռացավ բիզնեսում ծագած խնդիրների պատճառով, ասում է, որ ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարքեթների ցանցի մուտքը Հայաստան ձեռնտու չէ այն օլիգարխներին, ովքեր սուպերմարքեթներ ունեն:
1993 թվականին տրամադրված վարկի գումարը կազմում էր 12 մլն ԱՄՆ դոլար, որից փաստացի օգտագործվել էր 10.7 մլն ԱՄՆ դոլարը: Վարկը տրամադրվել էր 20 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին` արտոնյալ, տարեկան 3.65% տոկոսադրույքով: