ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, որպեսզի ապահովի մինչև 2014թ. հունվարի 1-ը ծնված 1890 առաջին և երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 355 երրորդ և հաջորդ երեխաների համար՝ 430 հազար դրամ միանվագ նպաստի բնականոն վճարումը ընդհանուր առմամբ մոտ 250 մլն դրամի չափով:
Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը։ Ներկայացնում ենք Սիվիլնեթի ուղիղ հեռարձակումը։
Փաստաթղթում 2013թ. մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից առանձնացվել է համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների թանկացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն են ունեցել գնաճի կառավարելիության հարցում:
Գ.Խաչատրյանը պատգամավորին հորդորեց այցելել մաքսակետ և տեսնել, որ այնտեղ լիովին հնարավորություն կա ինքնահայտարարագրվելու:
«Անկախ, թե ինչպես կքվեարկեմ, դուրս գալիս է այս կառավարությունը»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, երբ հավաքվել են կառավարությունը և խոշոր գործարարները: Ես չգիտեմ` ով ինչ է պատմել, եթե ինձ ես կանչել, լսի` ես ինչ եմ ասում: Մարդիկ էս են պատմում, մարդիկ էն են պատմում: Ի՞նչ վատ բան կա, որ կառավարության ղեկավարը հանդիպում է գործարար համայնքի հետ: Ինչո՞ւ ես դու դրա անունը «տնայվարություն» դնում: Օբամայից սկսած` Պուտինով վերջացրած, աշխարհի բոլոր տնտեսությունների ղեկավարները ժամանակ առ ժամանակ հանդիպում են գործարարների հետ, խնդիրներն են լսում, պահանջներն են ներկայացնում,- պատասխանելով լրագրողին` ասաց Մանվել Բադեյանը: – Այդ հանդիպմանն ընդամենը բոլորին կոչ է արվել աշխատել օրենքի սահմաններում»:
Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 միլիարդ 812.8 միլիոն դոլար։ Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տեղեկանքից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտուրն աճել է 1.6%-ով։
Աշխատավարձը շարունակում է ավելի արագ աճել, քան սպառողական ապրանքների գները։ Համենայնդեպս, այդպես է փաստում պաշտոնական վիճակագրությունը։
Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4%-ով և կազմել 369.7 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այսօր՝ մայիսի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.26 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.52%-ով, ինչը լուրջ տատանում է։
Մայիսի 20-ին տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 20-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրել «ՏՈւՌԵԿՍ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին, վերաձևակերպել է «ԴԻԿՐԻՍՈՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան:
«Պետք է արդարամիտ գնահատական տանք անցած ժամանակաշրջանին, կառավարության գործունեությանը, և ասենք, որ այսուհետ խաղի կանոններն այսպես են: Այդ դեպքում ներդրումները կաճեն ու ֆինանսական հոսքեր կհոսեն ՀՀ: ՀՀ-ում ֆինանսական ռեսուրսներ կան, այդպես չէ, որ չկան»,- ասաց Մ.Մելքումյանը:
«ՀՀ ստվերային տնտեսությունը ժառանգել ենք խորհրդային տարիներից: 90-ականներին ստվերը լայն թափ ստացավ, իսկ վերջին ժամանակներս ծաղկում է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
«Կառավարության ծրագրում մեծ տեղ էր հատկացված ջրամբարների շինարարութանը, բայց ջրամբարները արդյունավետ են աշխատում, երբ ջրով լցված են, իսկ վերջին տարիներին մեր ջրամբարները կիսատ են լցվում:
Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունն իսկապես կարող է ինչ-որ քայլեր իրականացնել, որոնք կօգնեն Հայաստանի բիզնեսին օգտվել ստեղծված իրավիճակից, որովհետև Հայաստանի Մաքսային միություն մտնելու դեպքում կարող է ստեղծվել մի բացառիկ իրավիճակ, երբ Հայաստանում գտնվող ապրանքներն ավելի էժան կլինեն, քան ՄՄ անդամ մյուս երկրներում, որոնք կարելի է վերաարտահանել, և գործարարները միանգամից մեծ գումարներ վաստակելու հնարավորություն կստանան: Դրա համար նախ՝ պետությունը պետք է փոփոխություններ կատարի որոշ օրենքներում: Օրինակ, պետք է փոփոխություն կատարվի ԱԱՀ-ի մասին օրենքում, որն ապրանք ներմուծողներին ստիպում է ԱԱՀ մուծել հենց սահմանի վրա:
Քիչ առաջ ԱԺ-ում 77-ը կողմ, 2-ը` դեմ ձայների հարաբերակցությամբ ԿԲ նախագահ վերընտրվեց Արթուր Ջավադյանը: Ինչպես հայտնի է՝ ԿԲ նախագահի ընտրություններին չեն մասնակցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» խմբակցությունները:
«Ucom-ն իմը չէ, բացի այդ, այն 100 տոկոս շահույթով աշխատող ձեռնարկություն է»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
Ընդհակառակը, որոշ ուժերի կողմից քարոզվող անհանդուրժողականության պայմաններում այն կարող է ավելացնել հասարակության բևեռացվածությունը: Կան գաղափարներ, որոնք ամբոխահաճո են և չունեն երկարաժամկետ հեռանկար: Օրինակ, կենսաթոշակային բարեփոխումների անհապաղ կասեցումը: Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ. կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։
«Նույն «Հետքը» չէր խոսո՞ւմ նախկին վարչապետի օֆշորի մասին: Մի հիմնավորում չունեցանք, ես էլ չիմացա այդ օֆշորը կա՞ր, թե՞ չէ: Եթե գազի մարդը գիտի, թող ասի, իմանանք»,- հայտարարեց Աբրահամյանը:
Հ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ գաղափար ունի ստեղծել վարչապետերի ակումբ, որտեղ կներգրավվեն նախկին բոլոր վարչապետները, կքննարկեն ծրագրերը, և կօգտագործվի նրանց գիտելիքներն ու փորձը:
«Մեր ժողովուրդը մեր թշնամին չէ, ես ամեն ինչ անելու եմ, որ այն լինի լայն խավերի կողմից ընդունվող նախագիծ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանի հարցին, որ ՀՀ քաղաքացիների 80%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին, և ի՞նչ է նշանակում «պարտադիր, բայց ոչ պատադրված» բանաձևն անհասկանալի է:
«Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ, կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են և նրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, բայց մենք պետք է գտնենք այնպիսի ուղի, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` ԿԲ-ն չի կարող գների կայունացման ֆունկցիա կատարել, և գործառութային հիմքով հակասություն կա. «Մենք ստիպել ենք, որ ԿԲ-ն լինի մի հրեշ կառույց, որի լիազորությունները երբեք չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսավարում: Ինչքան էլ լավ տնտեսագետ լինեն Արթուր Ջավադյանն ու ԿԲ մասնագետները, ֆունկցիոնալ մակարդակում հակասությունը դրված է»:
Մայիսի 19-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2617B146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այսօր՝ մայիսի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 412.5 դրամը։
«Ձեր անձի դեմ ոչինչ չունենալով, ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել և քվեարկությանը չի մասնակցի»,- ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության վերաբերյալ հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քվեարկությանը. «Քանի դեռ հաշվիչ հանձնաժողովում բալանսը չի վերականգնվել, մենք զերծ կմնանք որևէ փակ քվեարկության ժամանակ քվեարկելուց»:
Հայաստանից փողերի արտահոսքի հրապարակումը Համաշխարհային բանկը չի արել, դա ՀԲ մի խումբ մասնագետներ էին արել, և դա ՀԲ կարծիքը չի: