«Սահմանադրական բարեփոխումները գործարարության հետ ուղիղ կապ չունեն, սակայն դատական իշխանության հետ կապված արդարադատության ավելի արդյունավետ իրականացման առումով, բնականաբար, դրական փոփոխություններ կլինեն, որովհետև նորմալ, վստահելի արդարադատություն իրականացնող դատական իշխանության ճյուղ ունենալը պետք է նպաստի, որպեսզի գործարար մթնոլորտը բարելավվի, գործարարներն իրենց լավ զգան, ներդրումներն ավելանան»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ
Սերժ Սարգսյանը ոչ մի նոր բան չի ասել: Լավագույն ցանկություններ որ ներկայացնեք որևէ մեկին, չի կարող չհամաձայնել: Նոր բան չի ասվել ու առաջին անգամ չէ, որ այս ամեն ինչը մենք լսել ենք:
Այսօր՝ մայիսի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարի փոխարժեքը չի փոխվել։
Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար այսուհետ վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս. Հայաստանում մեկնարկել է «Tax free» համակարգը: Նորույթը գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում:
2014թ. մայիսի 21-ին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ: Սույն կարգավիճակում ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Երեւանում մեկնարկած «Հանրային կառավարման բարեփոխումները տեղական եւ տարածքային մակարդակներում» թեմայով դասընթացների բացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը:
2014թ. ապրիլի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 440,537, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 2,725-ով:
Իսկ նոր կառավարության սահմանած 5 տոկոս տնտեսական աճը, ըստ Դավիթ Սարգսյանի, առավել իրատեսական է, քան իրենց նախանշած 7տոկոսը:
Մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 63.2 մլն ԱՄՆ դոլար:
Մայիսի 19-23-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 92,197,848 ԱՄՆ դոլար 412.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 107,339,880 ԱՄՆ դոլար 413.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հանձնաժողովը քննարկումներ է կատարում, երբ կավարտվեն արդյունքները կամփոփվեն, պարզ կլինի»,- 168.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Երվանդ Զախարյանի հայտարարությունները հիմնովին ապացուցում են Տիգրան Սարգսյանի ու Արմեն Մովսիսյանի խոստումների ու հավաստիացումների կատարյալ սնանկությունը և տևական սուտը: Այժմ լիովին հստակ է, որ նախկին կառավարությանը չի հաջողվել համաձայնության գալ ռուսական ընկերության հետ, և հիմնական խնդիրը գործարանի թալանի արդյունքում գոյացած պարտքն է եղել, որ ռուսներն արդարացիորեն պահանջել են զրոյացնել:
Ռուսական «Ֆորբսը» բավականին հետաքրքիր մի վարկանիշային աղյուսակ է կազմել` նախկին ԽՍՀՄ-ի ո՞ր քաղաքներն են ավելի հարմար ռուսաստանցի գործարարներին` բիզնեսով զբաղվելու համար։ Այլ կերպ ասած` սա ռուսների սեփական «Doing Business»-ն է, որը քաղաքները դիտարկում է ռուս գործարարների շահերի տեսանկյունից։
Հաճախորդների սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը:
Այսօր՝ մայիսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 414.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 414 դրամը։
ՀՀ ԿԲ վերանայել է 2014 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նվազման ուղղությամբ. այն կկազմի 4.1-4.8%։ Այս մասին նշվում է ԿԲ 2014թ. երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ։
«Շատ դրական եմ գնահատում, ես համարում եմ, որ եթե ցանկություն և պատրաստակամություն կա կիսվելու, խորհրդակցելու, խորհուրդ հարցնելու, շփվելու, դա խոհեմության և փորձառության նշան է: Դա լավ նշան է»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորվել էին մի շարք ուղղություններ, մասնավորապես ֆինանսների նախարարին հանձնարարվել էր արդյունավետ հսկողություն սահմանել տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության նկատմամբ` նպաստավոր պայմաններ ստեղծելով հավասար տնտեսական պայմանների ապահովման ու կարգապահ հարկ վճարողներին աջակացելու ուղղությամբ:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին հանդիպման համար և ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը կառավարության առաջնահերթությունների թվում ներառելու փաստը: Վարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը կարևորել են սահմանների կառավարման և սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում (այդ թվում համայնքների խոշորացման գործընթացում) համատեղ բարեփոխումների իրականացումը, անդրադարձել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով:
Այսօր՝ մայիսի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.3%-ով, ինչը լուրջ տատանում է։
Մայիսի 20-ին միջազգային լրատվությամբ բոլոր հետաքրքվողները ռուսաստանյան լրատվությանն էին հետևում: Հատկապես տնտեսությամբ հետաքրքրվողները: Ռուսական հեռուստալրատվության առաջին լուրերը, հայտնի բան է, վերաբերում են իրենց նախագահին՝ ո՞ւմ է ընդունել, ի՞նչ դարակազմիկ մտքեր է արտահայտել, կամ պարզապես ի՞նչ հայրական խորհուրդներ է տվել:
Ստվերի հետ կապված երկրորդ խնդիրը վարչարարության հետ է, երրորդը` քաղաքական կամքի: Ես այդ երկրորդ ու երրորդ կետերից չեմ խոսում, գնահատականներ չեմ տալիս: Ես ընդդիմադիր գործիչ եմ: Այս պահին մասնագիտական տեսանկյունից ես տեսնում եմ դաշտը հարմոնիզացնելու խնդիրը:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները:
Քիչ առաջ Ազգային ժողովում 69 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Հանրապետականները որոշումը ծափերով ընդունեցին:
Ընդհանրապես, իր նշանակման օրվանից ի վեր Հ. Աբրահամյանը փորձում է վերաիմաստավորել (չասենք` արժեզրկել) նախորդ կառավարության նախաձեռնությունները։ Որ դեպքերում հնարավոր է` նա խաչ է քաշում դրանց վրա։
Այսօր Աժ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ փոխվեց կառավարությունը. «Եթե լավն էր, թող մնար»:
«Ես ունեմ ուղիներ, որով պիտի շարժվեմ, բայց կուզեի, որ մեր ճանապարհը հստակ լինի, բոլորի աշխատանքի հետ կապված ներգրավեինք, որպեսզի մենք չկարողանայինք վրրիպումներ թույլ տալ»,- ասաց նա:
168.am-ը մոտ 1 ամիս առաջ գրել էր, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է: Դրանից հետո գործարանի ղեկավարությունն ավելի «մեծ ախորժակով» է ձեռնամուխ եղել թալանին: