«Խանութների սնանկացումները կանխամտածված են». Ղուկաս Բունիաթյան
«Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը կարծում է, որ վերջին շրջանում խանութների սնանկացումները կանխամտածված են: 168.am-ի հետ զրույցում Ղ.Բունիաթյանը նշեց, որ այս գործելաոճը կազմակերպված է, հնարավոր չէ՝ ինքնաբուխ լինի:
«Այլանդակություն է տիրում, փողերը չեն տալիս, իսկ երբ դատի ենք տալիս, պարզվում է՝ սնանկ են»,- ասաց Ղ.Բունիաթյանը՝ նշելով, որ այդպես է եղել «Մոսկվիչկա», «Սթար», «Խաչքենդ», «Էլո» խանութների դեպքում:
Օրերս սնանկացած «Պանտերա» սուպերմարկետը, ըստ Ղ.Բունիաթյանի, «Չանախին» պարտք է 300 հազար դրամ, և եբ հանկարծ գնացել են, տեսել են, որ թալանում են: Ղ.Բունիաթյանը նշեց, որ իրենք էլ դուռ են վերցրել, իսկ ոստիկանությունը ցուցում է վերցրել, երբ գումարը կտան, դուռը կվերադարձնեն: