Բաժիններ՝

«Յունիբանկը» սկսում է «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագիրը

«Յունիբանկը» ձեռնամուխ է եղել «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի պատրաստմանը, որն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը և հաճախորդներին բանկային ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվության ներկայացմանը:

Յուրաքանչյուր հաղորդման համար անցկացված հանրային հարցումները կօգնեն հասկանալ մեր բնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն բանկային ծառայության նկատմամբ, իսկ բանկի մասնագետները կպարզաբանեն թե ինչպես ճիշտ օգտվել այդ ծառայություններից, գրագետ կառավարել փողը, պլանավորել ծախսերը և խնայողություններ անել: Որքան տեղեկացված լինի հաճախորդը, այնքան հնարավոր է արագ հասնել փոխըմբռնման, ինչը փոխշահավետ է և’ հաճախորդի, և’ բանկի համար:

Ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը համահունչ են «Յունիբանկի»` որպես ժողովրդական բանկ զարգանալու ռազմավարությանը:

Հիշեցնենք, որ այժմ «Յունիբանկն» իրականացնում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի միջոցով` հնարավորություն տալով հասարակությանը դառնալու բանկի բաժնետեր: «Ժողովրդական բանկ» ծրագիրը «Կենտրոն» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվելու երկուշաբթի օրերին` ժամը 22:15-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս