«Արտահանողներն արդեն իսկ վնասներ կրել են՝ կապված այս փոխարժեքի հետ, ներկրողները հիմա տուժում են, որովհետև եթե դու ապրանք ես բերել, դրամով վաճառեցիր այդ նույն ծավալի դոլար չես կարող առնել, որ նորից գնաս ապրանք բերես: Արդյունքում, անպայման գնաճ է լինելու, և արդեն կա մեզ մոտ»:
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում հանդիպեց գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ
Որքան էլ տարօրինակ լինի, փորձագետներն ու ԶԼՄ-ները սկսեցին քննարկել ոչ այնքան դրամի արժեզրկման փաստը, այլև դրան հաջորդած ԿԲ հայտարարությունը: Պատճառն այն էր, որ անորոշությունը փարատելու ու շուկան լարվածությունից դուրս բերելու նպատակ ունեցող այդ հայտարարությունն ավելի շատ հարցեր էր պարունակում, քան պատասխաններ:
Դոլարի գինը երեկվա փոփոխություն չի կրել։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 150 հազար դոլար։
Հարկային ծառայությունը 1-ից ավելի անգամ ստուգումներ կկարողանա իրականացնել միայն բացառիկ իրավիճակներում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում և միայն վարչապետի թույլտվությամբ:
Հայաստանի ավիացիոն շուկայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ռուսական ընկերությունները շուտով կարող են ամբողջությամբ նվաճել Հայաստանի ավիացիոն շուկան: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարուն արեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
ԱԺ հանձնաժողովներից, խմբակցություններից և պատգամավորներից ընդհանուր առմամբ ստացվել է 367 առաջարկություն, որից ընդունվել է միայն 45-ը:
168.am-ի տեղեկություններով` վաղը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան: Գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ Զախարյանի այցելության նպատակը գործարանն աշխատացնելու և աշխատավարձի հարցը պետք է լինի. «Ուրիշ ի՞նչ նպատակ պետք է լինի»:
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 434 դրամ։
Գործարար ծրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ընկերությունը նորաստեղծ ընկերություն չէ և ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2012 թվականից
Գագիկ Մակարյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը դոլարային արժեքի առումով որոշի իր տեղը. կամ պետք է դոլարը թողնել ազատ, որ այն շուկայի պայմաններում որոշի իր տեղը, կամ՝ կիրառել նախորդ տարիների փորձը, երբ 480, 500, 520 դրամ/դոլար համարժեքության պայմաններում մեր տնտեսությունն իրեն ավելի լավ էր զգում, այսինքն՝ այստեղ կան խնդիրներ, որոնք ըստ Գ. Մակարյանի՝ պետք է նաև արտահանողների համար հաշվի առնել:
Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք (Հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով) բյուջետային աջակցության վարկ «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» իրականացման համար:
Հ. Բաղդասարյանի խոսքով՝ վերջին տարիներին արտագաղթի ծավալների մեծացումը ևս պահանջարկի անկման կարևոր պատճառներից է. «Եթե այս երկու-երեք տարվա մեջ բոլոր ոլորտներում ծավալների թեկուզ թեթևակի աճ ունենք, ապա անշարժ գույքի ոլորտում աճի մեխանիզմներ չունենք՝ կապված ծավալների հետ: Այսինքն՝ ամենախոցելի ոլորտը մնացել է անշարժ գույքի ոլորտը, քանի որ և՛ կառուցապատման ծավալների անկում կա, և՛ իհարկե պահանջարկի»:
Խոսելով ԵՏՄ-ին ադամակցելու բացասական կողմերի մասին՝ Գ. Մինասյանը նշեց, որ մաքսատուրքերը, որոնք կան Հայաստանում և որոնք կան ԵՏՄ-ի անդամ մյուս երկրներում, տարբեր են. «Եթե մեր միջին կշռված մաքսատուրքը ներմուծվող ապրանքների համար 2.3 % է, ապա ԵՏՄ-ի համար՝ 8.9%, սա նշանակում է՝ միջին ապրանքները, որոնք մենք պետք է ներմուծենք, եթե որևէ այլ լրջագույն աշխատանք կատարած չլինեինք, մոտավորապես 5 %-ով կթանկանային այդ ապրանքների գները, սակայն մեզ հաջողվել է իրականացնել բացառություններ: 750 ամեն ազգային ապրանքատեսակենրի համար միջինը 5 տարիների համար ձեռք ենք բերել բացառություններ, և այդ ապրանքները կներմուծվեն ՀՀ ճիշտ այն մաքսատուրքերով, որոնք այսօր առկա են»:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին՝ որպես բյուջետային աջակցություն, կհատկացնի 75 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Վարկային համաձայնագիրը ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է այս տարի նոյեմբերի 19-ին:
Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 24-ի որոշումներով «Արդշինբանկ» ՓԲԸ-ին և «ՄոբիԴրամ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ին «ԲԵՍՏ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ են տրամադրվել:
Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13232150 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Թերությունները չեն վրիպել անգամ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի աչքից, ով շինտարածք վերջին այցելության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» և տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էպտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին ու հանձնարարել շտկել թերությունները։
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 24-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 10.25%, որն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 25-ից:
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թ-ի գործունեության տարեկան ծրագիրը:
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:
Մնում է միայն սպասել, համոզվելու համար` փոխարժեքն իրոք ճշգրտվա՞ծ է, թե՞ դրամը շարունակելու է ավելի թուլանալ։ Իսկ դրանից հետո` արդեն հաջորդ տարվա համար, գնահատել, թե ի՞նչ շահեց ՀՀ տնտեսությունն այս հզոր ճշգրտումից։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.09 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.02%-ով կամ 0.9 դրամով։
«Եթե մինչև Նոր տարի այդպես մնա, սպառողական շուկայում փլուզում կլինի: Հաշվի առեք, թե ինչ աղքատացման քաղաքականություն կգնա երբ մարդը նույն աշխատավարձն է ստանում, բայց ներկրվող ապրանքի գներն աճում են: Եթե այսպես անգամ մի քանի օր շարունակվի, լուրջ գնաճ կլինի ու ԿԲ-ն իր հիմնական առաքելությունը չի կատարի: Բայց իրական սկզբնաղբյուրը մեր արտահանման աճ չունենալն է: ԱՎԾ համաձայն, անցած տարի արտահանումը 1 մլրդ 480 մլն էր, բյուջեի նախագծում՝ 1.638 մլրդ է եղել, իսկ այս տարի հունվար-հոկտեմբերին 1.1 մլրդ է ընդամենը, այսինքն՝ նախկին ծավալին էլ չենք հասնում: Մարդիկ հեռանում են երկրից, պահանջարկը նվազում է, կոլապսային վիճակը շարունակվում է, բայց թույլ չեն տա դրամի շատ արժեզրկում»,- ասաց Մ.Մելքումյանը:
«Ռուսաստանի պետությունը կարող է ասել՝ «էդ ինչ տրանսֆերտներ են գնում, մենք էդքան վատ վիճակի մեջ ենք, եկեք վերահսկենք»։ Խոսքը միայն Հայաստան գնացող տրանսֆերտների մասին չէ։ 2-3 միլիարդ տանում է Մոլդովան, 6 միլիարդի տրանսֆերտ գնում է Ուկրաինա, 1.5 միլիարդի տրանսֆերտ գնում է Տաջիկստան, 1 միլիարդ գնում է Ադրբեջան, 600-700 միլիոն գնում է Վրաստան,- թվարկել է Բագրատյանը,- Դուք էլ լինեք Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի տեղը, կհավաքեք պատասխանատու մարմիններին, կասեք՝ ինչ առաջարկներ ունեք սա մեղմելու։ Էսօր Ռուսասանը վալյուտայի կարիք ունի։ 10-15 միլիարդ դոլարը քիչ փող չէ Ռուսաստանի համար»։
ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 4.07 %-ով կամ 17 դրամով։
Հարցին՝ արդյոք ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացն էր սխա՞լ, Կ.Մինասյանը նշեց. «ես չեմ կարծում, որ սև ու սպիտակով ներկայացնելը ճիշտ է»:
Ըստ տնտեսագետի՝ առնվազն հանցագործություն է, որ աղքատ երկրի ամբողջ ծախսային ինստիտուտի 18.6 %-ը տրվում է իշխանության վարձատվության ու պահպանման ծախսերի համար. «Ի՞նչ նախարարություններ են, ի՞նչ գործ են անում, կամ, ընդհանրապես, պատկերացրեք՝ ամեն մեկը մեքենա է վարում այստեղ, իշխանության ամեն մի ներկայացուցիչ այս մոբիլ հեռախոսներից մի 10 հատ ունի, որն ամբողջ պետության փողերն են: Ուրեմն՝ այսպիսի երկրի համար 18.6 % իշխանությունների ծախսերին հատկացնելն առնվազն հանցագործություն է: Ես այդպես եմ մտածում»:
«Հասարակական կարգի պաշտպանություն, անվտանգություն, դատական գործունեություն՝ 22.8 %: Ի դեպ, զգալի մասը հենց հասարակական կարգ և անվտանգությունն է: Հասարակական կարգի պահպանելը գիտե՞ք՝ որն է՝ պաշտոնյաններին պաշտպանելը: Տեսե՞լ եք մեր երկրի ղեկավարներն ինչքան ուղեկցող ոստիկաններ ունեն: Այսինքն՝ այս ուղղությամբ է գնալու երկրորդ հոդվածը»: