Լիդիանը հայտարարել է նախագծի օպտիմալացման և Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման արդյունքների մասին
Գեոթիմ ՓԲԸ 100% բաժնետեր Լիդիան ինթերնեյշնլը հայտարարել է, որ Orion Co IV (ED) Limited («Orion») և Resource Capital Fund VI L.P. (“RCF”) ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարի հանքի շինարարությանը տրամադրվելիք 325 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինասավորման փաթեթը:
Նոյեմբերի 20-ին Լիդիանը հայտարարել էր Ամուլսարի նախագծի օպտիմալացման աշխատանքների արդյունքերի մասին: Մինչև շահագործման փուլի սկիզբը կապիտալ ծախսերը նվազել են 13%-ով, կազմելով 370 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի կայունության ապահովման ծախսերը (all in sustaining cost) նվազել են 17%-ով՝ կազմելով ոսկու մեկ ունցիայի արդյունահանման համար 585 ԱՄՆ դոլար: Ծախսերի կրճատումը մասամբ հնարավոր է դարձել մակաբացման գործակցի (stripping ratio) կրճատման, օպտիմալացված նախագծի և նոր տեխնոլագիական հոսքի (flow sheet) շնորհիվ, ինչի արդյունքում կրճատվել են նաև օգտագործվելիք վառելիքի, էլէկտրաէներգիայի և ռեագենտների ծավալները և ավելացել է մեկ տոննա հանքաքարից վերակագնվող ոսկու տոկոսը: Սա զգալիորեն բարելավել է Ամուլսարի ծրագրի տնտեսական ցուցանիշները, դարձնելով այն էլ ավելի հետաքրքիր ծրագիր ներդրողների համար:
Լիդիան ինթերնեյշնլի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել է. «Այս ֆինանսավորումը կարևոր իրադարձություն է բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ Ամուլսարի Ծրագիրը դեպի արդյունահանում տանելու մեր ստանձնած պարտավորությունը կատարելու գործում: Վերջերս մեր կողմից հայտարարված նախագծի օպտիմալացման աշխատանքներից բխող տնտեսական զարգացումները կարևոր քայլ էին ծրագրի տնտեսական մասն օպտիմալացնելու՝ մեր նպատակին հասնելու համար, և հիմք հանդիսացան այս ֆինանսավորումը կատարելու հնարավորություններն ամրապնդելու համար: Orion-ը և RCF-ը հանքարդյունաբերության ոլորտում մեծ համբավ վայելող ֆինանսական ներդրումային ֆոնդեր են, և իրենց ֆինանսական պարտավորությունների շնորհիվ յուրաքանչյուր խումբը լրացուցիչ փորձ է ապահովում մեր թիմի համար»:
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է. «Ամուլսարի հանքի ֆինանսավորումը կարևոր քայլ է Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման գործում: ՀՀ կառավարությունը ողջունում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նման էական ներդրումները, որոնք երկիրը դարձնում են գրավիչ միջազգային ներդրողների համար: Ամուլսարի ծրագրի օրինակով ակնկալում ենք այլ սոցիալ-տնտեսական ներդրումներ Հայաստանում»:
Գեոթիմ ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ասել է. «Այս ներդրումը կապահովի Հայաստանում ժամանակակից, լավ կառավարվող հանքի կառուցում՝ երաշխավորելով երկրի և Ամուլսարի շրջակա համայնքների համար զգալի տնտեսական օգուտներ: Ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում նկատվում է հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման անկում: Հատկապես այս պայմաններում Ամուլսարի ֆինանասավորման ապահովումը մեծ ձեռքբերում է, ինչը դարձնում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ ուղղություն»:
Orion Mine Finance ընկերությունը հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման գործում մասնագիտացած խումբ է՝ մոտավորապես 1,85 մլրդ. կապիտալով, որը փոքր հանքարդյունաբերական ընկերություններին տրամադրում է ներդրումային ճկուն լուծումներ գունավոր և թանկարժեք մետաղների ոլորտում: Orion-ն ունի պարտքի գործիքներով ֆինանսավորման, կապիտալի մասնակցության, շրջանառու փոխարկելի արժեթղթերի, արտադրանքի վաճառքի, ինչպես նաև արտադրանքի նախօրոք ձեռքբերման և ռոյալթիների վճարման փաստացի հնարավորություն: Բացի այդ, Օրիոնի թիմն իրական մետաղների շուկայում ունի փորձ. այն է` աջակցել մետաղների գնման, ֆինանսավորման, հանքի արտադրանքի տեղափոխման, մշակման և վերջնական գնորդին վաճառելու հարցում:
Resource Capital Funds-ը մասնավոր կապիտալով ընկերություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին՝ ներդրումներ կատարելով կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտում, ընդգրկելով բորոլ տեսակի հանքանյութերն ու աշխարհագրական տարածաշրջանները: Հիմնադրման օրվանից ի վեր RCF-ն աջակցություն է ցուցաբերել 142 հանքարդյունաբերական ընկերությունների՝ 45 երկրներում գտնվող և 29 հանքատեսակի արդյունահանման ծրագրերին: RCF-ն այս տարի 2,04 մլրդ. ընդհանուր կապիտալով իր վեցերորդ ներդրումն է կատարում: RCF ընկերության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում (www.resourcecapitalfunds.com):
RCF-ում աշխատում է ներդրումային մասնագետների ուժեղ թիմ, որը համաշխարհային մասշտաբով մեծ փորձ ունի հանքարդյունաբերության ոլորտում: RCF-ի փորձը պայմանավորված է տեխնիկապես և կոմերցիոն առումով գրավիչ միջոցներ հայթայթելով և ցանկալի արդյունքների հասնելու համար ֆինանսավորվող ընկերությունների մենեջմենթներին աջակցելով: RCF-ը համագործակցում է ընկերությունների հետ՝ ամուր և կայուն բիզնես ծրագրեր կառուցելու ուղղությամբ, որը բոլոր շահառուների համար ապահովում է լավագույն արդյունք:
Բացի Orion-ի և RCF-ի ֆինանսավորումից, Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության հիմնական բաժնետերերը շարունակում են մնալ IFC-ն (International Finance Corporation) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD): Լիդիանը պարտավորություն է ստանձնել իր գործունեության ողջ ընթացքում աշխատելու այդ ֆինանսական հաստատությունների կողմից սահմանված լավագույն փորձին համապատասխան: