Վրաստանը կիսով չափ կրճատել է արտահանումն Ադրբեջան

Այս տարվա առաջին 10 ամսում, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, Վրաստանից Ադրբեջան արտահանման ծավալները նվազել են 53,5%-ով կամ 253,3 մլն դոլարով՝ հասնելով շուրջ 221 մլն դոլարի, այսինքն՝ վրացական արտահանման ընդհանուր ծավալի 12%-ին: Այս մասին հայտնում է «Sputnik-Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությանը:

2015թ. հունվար-հոկտեմբերին Վրաստանից Ադրբեջան արտահանվել են 58 մլն դոլարի մարդատար մեքենաներ, ինչը 174,2 մլն դոլարով քիչ է 2014թ. հունվար-հոկտեմբերի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջան են արտահանվել 25 մլն դոլարի դեղամիջոցներ, ինչը 2,4 մլն դոլարով ավելի է անցած տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ:

Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում կրճատվել է նաև Ադրբեջանից Վրաստան արտահանումը՝ այն նվազել է 13%-ով ու կազմել շուրջ 443,2 մլն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս