Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 16-ի նիստում նախատեսում է «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայանների նոր սեփականատեր ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրո Կասկադ» ընկերությանը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա, ինչպես նաև սահմանել արտադրանքի սակագինը։
Կառավարության հավանությունն ստացած հինգ օրինագծերը համապատասխանեցվել են Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը:
Հովիկ Աբրահամյանն այնքան էլ նախանձելի վիճակում չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից` Ռեսուրսների սղության խնդիրը լուծելու համար նա կարող է գնալ ոչ պակաս պոպուլյար քայլերի, քան նախորդ կառավարությունը։
«Ակնկալում ենք, որ եթե ոչ այսօր կամ վաղը, ապա առնվազն երկուշաբթի օրը կառավարության հստակ դիրքորոշումը մենք կունենանք՝ մեր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ»,- ասում է Արծվիկ Մինասյանը
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են 2014թ. ուժի մեջ մտած և պետական կենսաթոշակին վերաբերող երեք օրենքներով:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. մայիսի 12-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. ««Կառավարությունն ամբողջովին ձևավորվել է, և ես շնորհավորում եմ բոլորիս: Մենք աշխատում ենք ծրագրի վրա, պետք է քսան օրվա ընթացքում այն ներկայացնենք Ազգային Ժողով:
ՀՀ Ազգային ժողովի համար կահույք ձեռք բերելու նպատակով մրցութային «Վեկս» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է հայտի պահանջների խախտմամբ, որի արժեքի մի մասը` 118,245-ը (առանց հարկեր) պայմանագրում նշվել է ԱՄՆ արժույթով, իսկ մի մասը` 49,907,106-ը (ներառյալ ԱԱՀ) ՀՀ արժույթով, խախտելով «արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Հայաստանում Ամերիակայի Առևտրի պալատը hայտնում է իր խորին մտահոգությունը «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Գիտակցելով, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հարկային ստուգումների առկա ընթացակարգերի անկատարությունները շտկելու գաղափարով, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող մոտեցումը հեռու է լավագույնը լինելուց:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին կճանաչվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այս որոշումը նախատեսվում է ընդունել ՀՀ կառավարության վաղվա՝ մայիսի 8-ի նիստում:
Գ. Խաչատրյանն ուրախալի է համարել այն փաստը, որ հարցմանը մասնակցած գործարարները, որպես հարկային համակարգի և օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկավտության հիմնական աղբյուր, նշել են հարկային մարմինները, այդ թվում` պաշտոնական կայքը և նորաստեղծ սպասարկման կենտրոնները: Բարձր է գնահատվել նաև օրինապահ հարկ վճարողների նորաստեղծ ինստիտուտը, ինչպես նաև կայքի միջոցով առաջարկությունների քննարկման հնարավորությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ հարկային մարմնի իրականացրած բազմաթիվ այլ աշխատանքները:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տվյալ պահին Վայոց Ձորի մարզի ամենամեծ ներդրումային նախագիծն է: Այս մասին լրագրողներին հայտնեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ կարևորելով նաև հանքի շահագործման բնապահպանական չափանիշների պահպանումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վրեժ Մարկոսյանը և Արմեն Մխիթարյանն առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում չվճարված կենսաթոշակի գումարը պետք է վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետային սահմանափակման, իսկ ՀՀ-ում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների:
«Ինքը գաղափարը շատ լավն է: Հոյակապ գաղափար է: Աշխարհն այդ ճանապարհով է անցել: Չի կարող այսօրվա երիտասարդը, որն աշխատում է, իր ծնողին 45 հազարով պահի:
«Հիմա տարբեր տեսակի հնչեղություն ձեռք բերելու համար լրատվամիջոցները տարբեր տեսակի հոդվածներ են հրապարակում: Գործերով, բարեփոխումներով, ծրագրերով դուք ամեն ինչ կտեսնեք»:
Սահմանադրական դատարանի որոշումից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կառավարության մշակած փոփոխությունները վերաբերում էին հիմնականում պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությունից ազատելուն, ինչը ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը շատ քիչ համարեց և ներկայացրեց իր առաջարկները:
Այս տարվա առաջին եռամյակում կտրուկ ավելացել է Հայաստան ներկրված մեքենաների թիվը։ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2014թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ներկրվել 11780 ավտոմեքենա։ Դա 3484-ով (կամ 42%-ով) գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Խոշոր բիզնեսն այսօր սարսափելի ձևով ճնշում է փոքրին, փաստաթուղթ չի տրամադրում, դուրս է մղում շուկայից ու գրավում նրա տեղը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը:
Այսօր՝ մայիսի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.25 դրամ։
ՓՄՁ ներկայացուցիչները դիմել են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հույս ունենալով, որ նա չի շարունակի նախկին կառավարությունից իրեն ժառանգություն մնացած վտանգավոր օրինագծի առաջմղումը: Առաջիկայում վարչապետի մոտ նախատեսվում է խորհրդակցություն կազմակերպել, որտեղ կլսվի նաև փոքր բիզնեսի ձայնը, սակայն, եթե դա արդյունք չտա, և, այնուամենայնիվ, օրինագիծն արագացված ձևով ընդունեն, ապա արդեն այս տարվա հուլիսի 1-ից կարող են փոփոխություններն ուժի մեջ մտնել:
Քանի որ փոքր և միկրո ձեռնարկություններն արդյունավետ չեն գործում և իրենց մոտ արդյունավետության ցածր մակարդակը ստիպում է հաճախ այլ աղբյուրներ որոնել իրենց գոյությունը պահելու համար…
«Այսօր դեռ մայիսի 6–ն է, ընդամենը երեք օր է, ինչ ձևավորվել է կառավարությունը, և ծրագրի ուղղությամբ աշխատանքը սկսվել է»,– հայտնել է Հարությունյանը։
Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությունը հանրությանն ընկալելի դարձնելու ծրագրի շրջանակում ապրիլի 25-ին և 30-ին ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Ռուս- Հայկական Սլավոնական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ:
Հովիկ Աբրահամյանն այժմ ասեղը վերցրել է ձեռքն ու ինտենսիվ ծակում է փուչիկ հիշեցնող ամեն ինչ, որը ստեղծվել է նախկին կառավարության օրոք։
ՀՀ կառավարությունը շրջանառության հարկի նոր փոփոխություններ է մշակել և պնդում է, որ դրանք «էապես» կթեթևացնեն փոքր բիզնեսի հոգսը: Նոր օրինագիծն ուղարկվել է բիզնեսին, հասարական կազմակերպություններին ու նախարարություններին՝ կարծիքների համար:
Վերահսկիչ պալատն անցած տարի ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում իրականացրած ստուգումների արդյունքում պարզել է, որ ծրագրերի, մատակարարված ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև մրցույթի կազմակերպման գործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր և ունեն հետագա ստուգումների կարիք:
«Ես չեմ հասկանում, ճիշտն ասած, ո’չ նշանակումների իմաստը, ո’չ որևէ ռազմավարություն եմ տեսնում, դրա համար էլ որևէ սպասելիք չունեմ:
։ Ներկայիս կառավարության անդամները` իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։
ՀՀ ֆինանսների նախարարության պետական վճարումների էլեկտրոնային www.e-payments.am համակարգի ծառայություններն այժմ հասանելի են նաև Մոբի դրամի միջոցով: