
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Խորհրդին են ներկայացվել Արտաշատ-Քաջարան ավտոճանապարհի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրման արդյունքներն ու նախագծող խորհրդատուի կողմից առաջարկվող տարբերակները: Ծավալվել է մտքերի շահարգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց ուղղությամբ քննակումները կշարունակվեն:
Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել է Տրանշ-3-ի շրջանակում իրականացված Թալին-Գյումրի Մ1 ճանապարհի վերակառուցում և բարելավում 90+200 կմ-ից մինչև 117+670 կմ (Լանջիկ-Գյումրի հատված) մրցույթի արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթների ընթացքին, ինչպես նաև նոր մրցույթ հայտարարելու հետ կապված փաստաթղթային հարցերի: