13 հազար դոլար՝ Հայաստանում լավ ապրելու համար
Պարզվում է՝ հայաստանյան 4 հոգանոց ընտանիքին ամսական պետք է միջինը 13 հազար դոլար՝ շատ լավ ապրելու համար։ Սա ոչ թե մեր կարծիքն է, այլ հենց մեր համաքաղաքացիների։
Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցում ներկայացված են նաև աղքատության սուբյեկտիվ գնահատականները։ Այդտեղ, մասնավորապես, կարելի է գտնել, թե ինչ են պատասխանել մեր հայրենակիցները «1 շնչի հաշվով որքա՞ն գումար է պետք շատ լավ ապրելու համար» հարցին։
Ըստ հարցման արդյունքների՝ շատ լավ ապրելու համար Հայաստանում մեկ շնչի հաշվով անհրաժեշտ է ամսական 1 մլն 297 հազար 693 դրամ կամ շուրջ 3120 դոլար։ Այսինքն՝ 4 հոգանոց ընտանիքի ամսական եկամուտը պետք է կազմի շուրջ 13 հազար դոլար։ Լավ ապրելու համար նշված թիվն ավելի համեստ է՝ ամսական 294 հազար դրամ կամ 707 դոլար (4 հոգանոց ընտանիքի համար՝ մոտավորապես 2800 դոլար)։ Իսկ գոյատևելու համար, ըստ մեր համաքաղաքացիների, մեկ անձին անհրաժեշտ է 85 231 դրամ կամ 205 դոլար։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամի այսօրվա համարում