
Հայաստանում աղքատ է 900 հազար մարդ

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015 զեկույցը որտեղ ներկայացված 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։ Հիշեցնենք որ մինչ երեկ մեզ հայտնի էր միայն 2013 թվականի ցուցանիշը՝ 32%։ Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։ Այսինքն՝ աղքատությունը նվազել է 2 տոկոսային կետով։
Եթե հիմք ընդունենք ՀՀ մշտական բնակչության պաշտոնական թիվը՝ 3 մլն մարդ, ապա կստացվի, որ 2014 թվականի վերջում Հայաստանում աղքատ է շուրջ 900 հազար մարդ։
Մայրաքաղաքում աղքատության ցուցանիշը ավելի ցածր է հանրապետական միջինից (25.2%), այլ քաղաքներում աղքատությունն ընդհանուր առմամբ կազմում է 35.1%։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում