Ա.Մինասյանի խոսքով՝ ԿԲ-ն չի կարող գների կայունացման ֆունկցիան կատարել և գործառույթային հիմքով հակասություն կա. «Մենք ստիպել ենք, որ ԿԲ-ն լինի մի հրեշ կառույց, որի լիազորությունները երբեք չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսավարում: Ինչքան էլ լավ տնտեսագետ լինեն Արթուր Ջավադյանն ու ԿԲ մասնագետները, ֆունկցիոնալ մակարդակում հակասությունը դրված է»:
«Դուք մեզ խո՞սք եք տալի՞ս, որ բանկերը շուտով ՀՀ-ում կլինեն բաց բաժնետիրական, ինչպես ամբողջ աշխարհում կատարվում է: Ե՞րբ մենք այդ օրենքը կընդունենք: Վաղուց ժամանակն է, որ ՀՀ-ում չլինի փակ բաժնետիրական բանկ»,- այսօր ԱԺ նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը նման հարցադրում ուղղեց ԿԲ նախագահի պաշտոնակատար Արթուր Ջավադյանին:
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստում թվարկեց ԿԲ նախագահի պաշտոնում կրկին առաջադրված Արթուր Ջավադյանի՝ անցած 6 տարիների պաշտոնավարման ընթացքում հաջողությունները: «Բանկային համակարգը չափազանց կայուն է»,- պնդեց Գ.Մինասյանը:
Ցրտահարություններից տուժած գյուղացիների վարկային տոկոսադրույքները սառեցնելը խնդիր կառաջացնի նույն զանգվածի մնացած մասի հետ: Ինչպես այսօր Աժ նիստում հայտարարեց ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանը, այլ բան է նախաձեռնվել՝ կառավարության հետ համատեղ 30 մլրդ դրամանոց ծրագիր է արվել
ՀՀ կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա վաղն առավոտյան: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պարտադիր աուդիտը շատ դրական երևույթ է և ես միշտ կողմնակից եմ եղել դրան: Ճիշտ չէ, որ ձեռնարկությունները խուսափում են հասարակության առջև հաշվետու լինելուց: Բայց զարգացող տնտեսություններում ոչ միշտ են ավելի ազնիվ ներկայացնում իրավիճակը և կարիք կա, որ աուդիտ անցկացվի»,
Կենտրոնական բանկի վերլուծական կարողությունները բավարար չեն դրսևորվում կամ չեն հրապարակվում: Նման տեսաակետ այսօր Ազգային ժողովի նիստում հնչեցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Արտահանման ապրանքների համար գործող ֆակտորինգով նախատեսվում է ապրանքների ընդհանուր գումարի 90% ֆինանսավորում, բայց բանկերը պահանջում են գրավի առարկա: Արդյոք դրանով չի՞ վերանում ֆակտորինգի գաղափարը ևչի վերածվում պարզ վարկավորման»,- այսօր ԱԺ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց պատգամավոր Լևոն Դոխոլյանը:
«Գործարարների հետ հանդիպման մի էպիզոդ. տեղի է ունեցել հետևյալը` շատ ազդեցիկ գործարարներից մեկը վարչապետի և մի քանի հարյուր գործարարների ներկայությամբ հայտարարություն է անում, որ եթե բոլորն աշխատեն օրենքով, ես էլ կաշխատեմ օրենքով:
«Հանուն արդարության պետք է նշենք, որ ՀՀ-ում ամեն ինչ աղճատվում է, և Տիգրան Սարգսյանի կողմից առաջ քաշված այդ օրենքը առաջին հերթին շուկա բացեց նրա հետ կապված կապված ֆինանսիստների համար։ Սակայն մենաշնորհը զգալի չէր և թույլ տվեց զարգանալ նաև այլ ընկերությունների»,- ասաց Լ. Զուրաբյանը։
«Գործարար աշխարհի վրա բեռը չի թեթևացվում։ Խրախուսում ենք ստվերը, խրախուսում ենք չարամիտ վարքագիծը այն մարմինների համար ովքեր պետք է ստուգումներ իրականացվեն։ Այսինքն դաշտ է ստեղծվում՝ կոռուպցիան ծաղկեցնելու համար»,- ասաց Ա. Մինասյանը։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը:
Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը խոսել է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի մասին և ի թիվս այլ հարցերի՝ ընդգծել դրա կարևորությունը միջազգային ներդրողների ուշադրությունը Հայաստանի վրա գրավելու տեսանկյունից:
Մայիսի 12-16-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,299,614 ԱՄՆ դոլար 413.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,363,828 ԱՄՆ դոլար 414.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Երբեք պետք չէ գաղտնիքները մինչև վերջ բացահայտել, բայց ոչինչ բացառված չէ, որովհետև դուք անպատճառ կունենաք միջազգային միոջոցառումներ, որոնք տեղի կունենան Հայաստանում, և իմ աջակցությունն այդ ժամանակ պահանջված կլինի: Եթե ցանկանում եք, որ Հայաստանի պատկերն արտաքին աշխարհում իդեալական լինի, պետք է բոլոր ջանքերը գործադրվեն: Եվ մենք պատրաստ ենք այդ հարցում ձեզ օգնել:
Ոմանք հավատացին, որ վարչապետը վճռական է տրամադրված, որ սկսում են նոր էջից։ Ասում են` որոշ գործարարներ անգամ անհանգստացել են։ Ոմանք էլ սա համարում են պոպուլիստական քայլ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ մայիսի 17-ին ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
«Նման ձուլարան պետք է կառուցվի առաջին հերթին Զանգեզուրում, որտեղից մենք ստանում ենք պղնձի խտանյութի հիմնական ծավալը», – ասել է Սաֆարյանը։
Այսօր՝ մայիսի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 413 դրամը։
Վայոց Ձորի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են բիզնես դասընթացներ արտերկրից վերադարձած 29 միգրանտների համար:
«Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»:
Մայիսի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է Հայաստան-Շվեյցարիա գործարար համաժողովը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Ցյուրիխում զեկույցներով և շնորհանդեսներով ներկայացրել են մեր երկրի բիզնես միջավայրը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի և Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրած մասնակիցների միջոցները հիմնականում տեղաբաշխվել են տեղական արժույթով արտահայտված ժամկետային ավանդներում և պետական պարտատոմսերում:
«Փոքր և միջին բիզնեսը մեզ համար հանդիսանում է զարգացման հեռանկարային ուղղություն: Յունիբանկը ՓՄՁ-ներին ամսական միջին հաշվարկով տրամադրում է 150 վարկ 3.8 մլրդ գումարի չափով…