«Ես լավատես եմ և, կարծում եմ, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները ՌԴ-ի հետ կկարգավորվեն»,- ասաց Ճշմարիտյանը:
Վերջերս հայտարարվեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման ամսաթիվը՝ մայիսի 29: Պայմանագիրը ստորագրելու են Մաքսային միության անդամներ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ինչպես նաև նրանց կմիանա Ղրղզստանը: Հայաստանն այդ օրը կստորագրի փաստաթուղթը, թե ոչ, դեռ պարզ չէ:
Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում այսօր Երևանում կազմակերպվել են գործարարների կլոր սեղանի քննարկումներ, որոնցից մեկը նվիրված էր առևտրի և ծառայության, մյուսը՝ ենթակառուցվածքների և սարքավորումների ոլորտներին:
Քառյակը հիմնավորապես մասնատվել է: Սա են վկայում երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի շուրջ քննարկումների արդյունքները: Կառավարության նոր առաջարկները, մասամբ, բայց ընդունելի են ՀՅԴ-ի համար, ՀԱԿ-ը շարունակում է դեմ լինել, ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, իսկ «Ժառանգությունը» գերադասեց լռել և տեսակետ չարտահայտել:
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է «ԱՊՀՄակրոմոնիտորինգ» զեկույցը, որտեղ խոսվում է տարածաշրջանի, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին։
Կենտրոնական բանկի նախագահի մայիսի 7-ի որոշումով գրանցվել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
Այսօր՝ մայիսի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 413 դրամը։
««Չինաստան–Եվրասիա» էքսպոն նոր կյանք է տալիս Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Սինցզյանի անդրսահմանային զարգացման և այլ երկրների հետ համագործակցության համար», – հայտարարել է Վեյոխուան։
Կենտրոնական բանկի նախագահի մայիսի 6-ի որոշումով գրանցվել են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ «Բաղրամյան», «Սեբաստիա», «Տիգրան Մեծ» և «Դավթաշեն» մասնաճյուղերը:
Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա…
«Կառավարությունն առաջիկայում ԱԺ ներկայացնելու է իր ծրագիրը, դրա շրջանակներում ավելի պարզ կլինի, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել կառավարությունը սոցիալական, տնտեսական ոլորտներում»,- նկատեց Ա.Ասատրյանը:
Հակոբյանը կրկնեց նախկինում արտահայտված միտքը, որ կարող էին կենսաթոշակները բարձրացնել ու դրանով հասարակության «աչքը մտնել», բայց չեն անում, որովհետև պետք է համակարգայիկն բարեփոխում:
«Ռեֆորմների հայր կոչվելու համար մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կառավարությունն իրեն նորից պահում է որպես մի բռնի կառույց, որը սեփականացրել է մեր` սեփականատերերիս տնօրինման իրավունքը»,- ասաց Զուրաբյանը` ՀՀ կառվարությանը համեմատելով հորդաների հետ, որ թալանում են ժողովրդին, հետո կանչում իրենց մոտ` թալանը վերադարձնելու համար:
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը:
Սակայն շինարարության ցուցանիշների մեջ կա մի դետալ, որը պետք է լուրջ անհանգստության տեղիք կա։ Խոսքը վերաբերում է բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությանը։
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հունվար-մարտին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 37 037 կատարողական վարույթ:
«Բնական հարց է առաջանում, եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար դոլարով, ապա ինչո՞ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից 704.1 հազար դոլար արժեքով»,- նշված է ՎՊ զեկույցում:
«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամն» անցած տարիներին 1.6 մլրդ դրամի ներդրումներ է կատարել 9 կազմակերպությունում՝ խթանելու համար գյուղական փոքր և միջին վերամշակող կազմակերպությունների տնտեսական ակտիվությունը` բաժնետիրական ներդրումների և փոխառությունների տրամադրման միջոցով:
Հիվանդությունը հատկապես մեծ վնաս է հասցրել Վայքի տարածաշրջանի Մարտիրոս, Արենի և այլ համայնքներում, իսկ Դայլախոյում հիվանդությունը նույնիսկ փոխանցվել է մարդկանց և մի քանի մարդ վարակվել է:
2011 թ. վերջին տեղեկություններ տարածվեցին, որ ռուսաստանյան «Իտեռա» ընկերությունը հետաքրրքված է «Նաիրիտ» գործարանով: Չենք մոռանում, որ ռուսներից առաջ լեհերն էին, հնդիկներն ու այլոք: Ինչևէ:
2014 թ. ապրիլ ամսին Ազգային հիպոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 83 հիփոթեքային վարկ` 792 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
Հարկերը նպատակային օգտագործելու վերաբերյալ հարցվածների 61 տոկոսի մոտ այն ընկալումն է, որ կառավարությունը ներկայումս հարկային գումարները օգտագործում է անձնական նպատակներով:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հարկ վճարողների ընկալումներ» հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանում Գործարար հարկ վճարողների 52.5 տոկոսը գործում են ոչ ավելի, քանի երեք տարի։
Պարզվում է, որ հարկ վճարելը Հայաստանում առաքինություն չի համարվում: Այս մասին վկայում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հարկ վճարողների ընկալումներ» հետազոտության արդյունքները:
2014թ. առաջին եռամսյակից Կենտրոնական բանկը վերանայել է գործարար հարցումների վրա հաշվարկվող բաղադրյալ ցուցանիշների մեթոդաբանությունը:
Այսօր՝ մայիսի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով։
Մայիսի 8-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: