Վարորդները ԱՊՊԱ-ի համար վճարել են 14 մլրդ 246 մլն 860 հազար դրամ

2015թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 442,938, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,652-ով: Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների, հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 7.1 մլրդ դրամ: Այս ընթացքում ընդհանուր առմամբ վարորդները ԱՊՊԱ-ի համար վճարել են 14 մլրդ 246 մլն 860 հազար դրամ:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,804, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 556-ով։ Հատուցման միջին չափը 2015թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 212,405 ՀՀ դրամ: Վնասաբերության ցուցանիշը 2015 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 52%:

Տեսանյութեր

Լրահոս