Ադրբեջանը նախատեսում է վերանայել 2016 թվականի բյուջեն

Ներկայում քննարկվում է եկող տարվա պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ կապված 2016թ. պետբյուջեի մշակման ժամանակ կիրառված տարադրամի փոխարժեքի հետ, ինչպես նաև վերանայել բյուջետային ծախսերի ու եկամուտների հաշվարկը, որն արվել է արտարժույթով:

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարության հայտարարությանը:

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում նաև հայտնել են, որ քննարկվելու են նաև նավթի ցածր գնի հետ կապված հարցեր, որոնք հաշվի էին առնվել պետբյուջեի եկամուտները կազմելիս:

Հաղորդվում է, որ 2016թ. Ադրբեջանի պետբյուջեի փոփոխությունները նախատեսվում է կատարել ապրիլ-մայիսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031