Ինչ գումարներ է վճարել Գեոթիմը 2015-ին՝ Ամուլսարին հարակից համայնքներին
2015թ. Գեոթիմը Ամուլսարի հարակից համայնքների բյուջեներ է վճարել գրեթե 1 մլն ԱՄՆ դոլար` որպես հողերի վարձակալության վճար:
Բոլոր 3 համայքների համար 2015թ.-ի հողերի վարձակալության վճարները կազմում են ընդհանուր առմամբ շուրջ 979.700 ԱՄՆ դոլար, որից յուրաքանչյուր համայնքի բյուջե վճարվել է համապատասխանաբար.
Սարավան – 428.575 ԱՄՆ դոլար
Գորայք – 421.125 ԱՄՆ դոլար
Գնդեվազ – 130.062 ԱՄՆ դոլար
Չնայած նրան, որ Ամուլսարի հանքի շինարարությունը դեռ չի սկսվել` վերջին տարիներին (2009-2015), երբ Գեոթիմը իրականացնում էր որոնողահետախուզական աշխատանքներ, Ամուլսարի հարակից 3 համայքների բյուջեներ, որպես հողի վարձակալության վճարներ, վճարվել է ընդհանուր առմամբ ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար:
2015թ.-ին համայնքներում իրականացվել են զգալի համայքային աշխատանքներ շնորհիվ Գեոթիմից ստացված հողի վարձակալության վճարների:
Գորայք համայնքում վերանորոգվել է կոյուղին, որի համար համայնքի կողմից շուրջ 311.000 ԱՄՆ դոլար է ծախսվել: Համայնքը նաև վերանորոգել է ժամանցի կենտրոնը:
Սարավան համայնքը մասնակիորեն ֆինանսավորել է արտաքին ոռոգման ցանցի շինարարությունը: Համայնքը ներդրել է 148.000 ԱՄՆ դոլար: Լրացուցիչ 29.000 ԱՄՆ դոլար Ընկերությունը տրամադրել է որպես սոցիալական ծրագրերի բաղադրիչ: Սարավանում գյուղապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները սկսվել են այս տարի:
Գնդեվազ համայնքը ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկա ընդհանուր առմամբ մոտ 56 000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Մասամբ վերանորորգվել է նաև գյուղապետարանի շենքը:
Ի լրումն հողի վարձակալության վճարների տեսքով 2015թ. Սարավանի, Գորայքի և Գնդեվազի համայնքային բյուջեներ փոխանցված մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարի, Ընկերությունը իրականացրել է նաև սոցիալական զարգաման ամենատարբեր ծրագրեր: Ընկերությունը սոցիալական զարգացման ծրագրեր է իրականացրել 3 գյուղական համայնքներում և Ջերմուկում՝ գյուղատնտեսության և անասնապահության զարգացման, կրթական, մշակութային, առողջապահական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: 2015թ. սոցիալական ծրագրերում ներդրվել է մոտ 200.000 ԱՄՆ դոլար: