«Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը
Հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Տեղաբաշխումն անցկացվեց սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս: Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել բաժնետոմսերը 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման ընթացքում բաժնետոմսի գինը կազմեց 230 ՀՀ դրամ: Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:
Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, շուկայի դրական արձագանքն ու հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են «Յունիբանկի» հանդեպ հաճախորդների և ներդրողների ունեցած վստահության մասին: «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում: Հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի և դյուրին դարձնելու նպատակով, Յունիբանկի ձեռնամուխ եղավ «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի թողարկմանը: Յուրաքանչյուր հաղորդմանը բանկի մասնագետները կպարզաբանեն թե ինչպես ճիշտ օգտվել բանկային