Բաժիններ՝

Moody’s-ը հաստատել է «Յունիբանկի» վարկանիշը. կանխատեսումը` կայուն

Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատել է «Յունիբանկի» բանկային ավանդների В2/NP, բազային վարկային գնահատականի b3, կոնտրագենտի ռիսկի գնահատականի B1(cr)/NP(cr) վարկանիշները: Բոլոր վարկանիշների գծով կանխատեսումը մնացել է անփոփոխ` կայուն:

Այսօր «Յունիբանկը» հայաստանյան  ամենապահանջված բանկերից մեկն է,  որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների համալիր փաթեթ: «Յունիբանկի» ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: 30.11.20152թ.-ի դրությամբ սպառողական վարկավորման ծավալներով Յունիբանկն առաջատարների թվում է: «Յունիբանկի» կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցում է 51 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 50.7%-ը: Սպառողական վարկերի քանակը գերազանցում է 172 000-ը: POS վարկավորման ծավալով «Յունիբանկի» մասնաբաժինը շուկայում կազմում է ավելի քան 24%, իսկ քանակով` 26%:

«Յունիբանկը» մշտապես առանձնացել է նաեւ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Այդ նպատակով «Յունիբանկը» ձեռնամուխ եղավ վյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծմանը: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով: «Յունիբանկի» տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար և կարող է պահել և մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ:

Այս տարի «Յունիբանկն» առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում` ձգտելով դառնալ իրական ժողովրդական բանկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս