Ադրբեջանում ֆինանսական ոլորտում ներդրումները կրճատվել են

Ադրբեջանում կրճատվել է ներդրումների ծավալը ֆինասական ու ապահովագրական ոլորտում: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ֆինանսական ու ապահովագրական գործունեությանը բաժին է ընկել 19,6 մլն մանաթ կամ հիմնական կապիտալի ֆինանսավորման բոլոր աղբյուրների միջոցների 0,1%-ը, գրում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեին: Նշվում է, որ դա անցած տարվա համեմատ քիչ է 15,6%-ով:

Նշենք, որ 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ու սոցիալական ոլորտի զարգացմանն ուղղվել է 14 438,8 միլիոն մանաթ:

Դրանցից 8 835,3 միլիոն մանաթը (61,2%) ծախսվել է արդյունաբերական օբյեկտների շինարարության վրա, 4 689,5 միլիոն մանաթը (32,5%)՝ ծառայությունների ոլորտի օբյեկտների, 914 միլիոն մանաթը (6,3%) ՝ բնակելի տների կառուցման վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031