Համաձայն օպերատիվ տվյալների` ոլորտների ընկերությունների կողմից ընդհանուր արտահանվել է շուրջ 303.2 ԱՄՆ դոլարի արտադրանք, այդ թվում` ԱՊՀ երկրներ արտահանվել է 28.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Սակայն ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ պրոցեսը բավականին բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվողների համար
Նախարարը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ ԱՄՆ ընկերությունը շոտով կգա ՀՀ՝ ստորագրելու պայմանագիրը:
«Այսօր ՀՀ-ն ստանում է տարածաշրջանում ամենաէժան գազը: Նման բանակցություններ Իրանի հետ չեն տարվել՝ հաշվի առնելով, որ դա կլինի ավելորդ: Մենք առաջնորդվում ենք ստորագրված երկարատև պայմանագրով»,- ասաց նախարարը:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերով դեպարտամենտի զեկույցում:
«Իշխանափոխություն» բառն առաջացրեց ցուցարարների դժգոհությունը և նրանք պահանջեցին չքաղաքականացնել իրենց ակցիան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի տնտեսության ոլորտում պարոն Էռնեկյանի գործունեությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում:
Մայիսի 19-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այսինքն, երբ կառավարությունը ստանում և փողը տալիս է համայնքներին, հասկանալի չէ այն տնտեսական մեխանիզմը, որով համայնքը 15 տարի հետո հետ կտա վարկը:
Նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՎԶԵԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել ելույթ-ուղերձով և հայտարարությամբ:
Երբ ասում ենք` դրսից եկող տրանսֆերտները նվազել են, շատերը լավ չեն պատկերացնում` ինչի՞ մասին է խոսքը և ի՞նչ ծավալի նվազման մասին։ Մենք դա շատ պարզ ցույց կտանք
Հովարդ Սթիվենսոն. Ամուլսարի նման ծրագրերը նշաձողը բարձրացնելու ուղղությամբ կարևոր քայլ կլինեն:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի գինը նվազել է։ Ամերիկյան արժույթը գնվում է միջինը 477.6 դրամով (- 1.29 դրամ), վաճառվում 481.88 դրամով (-1.36 դրամ):
Էլեկտրաէներգիայի թանկացումն արվում է ՀԷՑ-ի կողմից կուտակված շուրջ 250 մլն դոլար պարտքը փակելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունը ՀԷՑ-ի կայքում, որտեղ, ըստ նրա՝ կան մի շարք «անհասկանալի» թվեր:
2014 թվականին մենք ունենք 0.5 տոկոս սպառման աճ, բայց այս աճը չպետք է ինչ-որ մեկին ենթադրել տա, որ դա ինչ-որ հենք ունի. դա ընդամենը պայմանավորված է գազի գնի բարձրացումով:
Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության պահպանությանը, բանկի ծառայությունների որակի և անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ընդհանրապես տնտեսվարման մեջ շատ կարևոր մի չափորոշիչ կա՝ արդյունավետությունը, իսկ շահույթը եկամտի ու ծախսի տարբերությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, թե երբ պարբերաբար փորձում են շահույթի խնդիրը լուծել՝ եկամուտներ բարձրացնելով, ապա դա առնվազն խոսում է այն մասին, որ կառավարումն անարդյունավետ է:
Լեհաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել է, որ լեհական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և մեր երկրից Լեհաստան տարբեր ապրանքներ արտահանելու գործում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիին:
Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է տնտեսության դիվերսիֆիկացում, որպեսզի նվազեցնի նավթային ոլորտից երկրի կախվածությունը:
Նախորդ տարվա առաջին եռամսյակում առևտրային նպատակներով ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 33 միլիոն դոլար, այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 4.7 միլիոն դոլար։
Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը:
Այն կոչված է կարգավորել օֆշորային գոտի դուրս բերված ադրբեջանական կապիտալի վերադարձը:
Պատգամավորը նշեց, որ վարկի արդյունավետության ու մեխանիզմների խնդիր կա. «Մենք հիշում ենք այն անփառունակ օրինակները՝ ինչպես կթել կովը, ցանել կարտոֆիլ, կամ հրավիրեցին աֆրիկյան փորձագետներ, որ հայ գյուղացուն սովորեցնեն աճեցնել ծիրանը»:
Այսօր Աժ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր և գործընկերների՝ Նաիրա Զոհրաբյանի ու Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Դեպի Արևմուտք Ուկրաինայի տնտեսության շրջադարձը բարդ է ընթանում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը:
Մայիսի 18-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2616B154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: