Բաժիններ՝

Հովարդ Սթիվենսոն. «Ամուլսարն իսկապես բարձրակարգ ծրագիր է». Մեդիամաքս

Մեդիամաքսի հարցազրույցը Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ

– Լիդիանը վերջերս հայտարարեց Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման մասին: Ի՞նչ է ներառում ֆինանսավորման փաթեթը, եւ ե՞րբ եք նախատեսում սկսել շահագործումը:

– Ուզում եմ գոհունակությամբ տեղեկացնել, որ մեզ հաջողվեց ապահովել ֆինանսավորման գործարքը: Orion Mine Finance-ը եւ Resource Capital Groups-ը միջազգային ֆինանսական կազմակերպություններ են, որոնք աշխարհի տարբեր երկրներում` այդ թվում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ այլուր, ֆինանսավորում են հանքարդյունաբերական տարբեր ծրագրեր:

Ուրախ ենք, որ Orion-ը եւ RCF-ը մեր գործընկերը դարձան Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման հարցում: Ֆինանսավորումն ապահովում է հանքի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների ավելի քան 75% -ը: Նախատեսում ենք ֆինանսավորման մնացած մասը լրացնել սարքավորումների` 70 մլն դոլարի ֆինանսավորմամբ, եւ բաց վաճառքի համար նախատեսված սահմանափակ քանակի բաժնետոմսերի թողարկմամբ:

Կարդացեք նաև

Ծրագրել ենք սկսել շինարարությունը 2016թ.-ի գարնանը, բաժնետոմսերի նախատեսված թողարկումից եւ տեղակայումից հետո:

– Հայաստանում համոզմունք կա, որ հանքային ծրագրի առկայության դեպքում բազմաթիվ  կազմակերպություններ եւ միջազգային ընկերություններ ուզում են ձեռք բերել այն եւ փող աշխատել: Սակայն, կարծես ֆինանսավորում գտնելը տեւեց  գրեթե մեկ տարի: Ինչո՞ւ:  

– Հանքարդյունաբերությունը, հատկապես եթե խոսքը նոր ծրագրի մասին է, եւ հատկապես եթե այն պատշաճ է կառուցվում՝ միջազգային բնապահպանական, առողջության եւ անվտանգության չափանիշներին համապատասխան, մեծ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է: Հանքի կառուցումը կարող է արժենալ մի քանի հարյուր միլիոն դոլարից մինչեւ մի քանի միլիարդ, եւ այս ամբողջ կապիտալը պետք է ներդրվի մինչեւ նույնիսկ մեկ դոլար աշխատելը: Հաշվի առնելով շուկայում գների տատանումները, հանքարդյունաբերությունը շատ ռիսկային ոլորտ է: Այնպես որ, հակառակ առասպելին, հանքարդյունաբերությունը գերշահույթ չի ենթադրում:

Այն շրջանում, երբ մետաղների գները ցածր են, եւ ոլորտում տրամադրությունները անկումային են, ինչպես այժմ, բանկերը, ֆինանսական ընկերություններն ու ներդրումային ֆոնդերը շատ զգուշությամբ են հանքային ծրագրերում ներդրումներ կատարում: Նրանք պետք է վստահ լինեն, որ ծրագիրը կկարողանա վերադարձնել պարտքը եւ ներդրված կապիտալի դիմաց եկամուտ ապահովել: Ամուլսարը գրավիչ ծրագիր է: Բայց, ինչպես նշեցի, ոսկու գները խիստ խոցելի են եղել վերջին մի քանի տարիների ընթացքում: Ներդրողների վարքագիծը ամբողջ աշխարհում շատ պահպանողական է եղել. եւ փոքր ներդրողները, եւ խոշոր ներդրումային ընկերությունները զգուշավորությամբ են ներդրումներ կատարել: Այսօր մեծ ջանքեր են պահանջվում նոր հանքարդյունաբերական ծրագրերի համար ներդրողներ գտնել, եւ շնորհիվ մեր թիմի աշխատանքի եւ այն փաստի, որ Ամուլսարն իսկապես բարձրակարգ ծրագիր է` հաջողվեց շինարարության համար ապահովել ներդրումային փաթեթը:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս