
«Ֆենսին» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն ստացավ

Կառավարության այսօրվա որոշմամբ «ՖԵՆՍԻ» ՍՊԸ-ին կտրամադրվի «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 9 տարի: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: