Մենք՝ հայերս, ունենք գործարար ջիղ և, եթե ստեղծենք բարենպաստ միջավայր ՓՄՁ-ների նախաձեռնությունների իրականացման համար և ապահովենք մատչելի ֆինանսական ռեսուրսներով, ապա արդյունքները շոշափելի կլինեն ողջ տնտեսության համար:
«Փաստ է, որ նախորդ տարիների համեմատ ունենք տնտեսական ակտիվության նվազում: Բայց դա դարձնել դրոշակ և ասել` նվազում է, հետևաբար մեր վիճակը վատանալու է, այդպես չէ»
«ՎՏԲ-Հայաստան» բանկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը բանկային երաշխիք է տրամադրել: Հարցը քննարկվելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջիկա նիստում, հանձնաժողովը պետք է համաձայնություն տա:
ՀՀ-ի պարագայում նույնպես օրինաչափություն կարելի է գտնել փոխարժեքի և արտահանման միջև։ Թույլ դրամը նպաստում է արտահանմանը։ Սակայն կա մի բայց…
«Տնտեսության զարգացման համար շատ կարևոր են ներդրումները: Ներդրումների պաշտպանության կոմիտեի ամենօրա գործառույթը պետք է լինի ներդրումների պաշտպանությունը՝ ներդրողներին զերծ պահելով որևէ բյուրոկրատական քաշքշուկից:
ԿԲ կանխատեսումների համաձայն առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, իսկ այնուհետև մինչև տարեվերջ կմոտենա նպատակային ցուցանիշին:
Վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ փոխարժեքի պատճառով։ Քանի որ ռուսական ռուբլին ավելի մեծ չափով է արժեզրկվել դոլարի նկատմամբ, քան հայկական դրամը, հայկական ապրանքները ՌԴ շուկայում դարձել են ոչ մրցունակ։ Մի շարք տնտեսագետներ խնդիրը լուծելու համար առաջարկում են ռուբլուն համարժեք արժեզրկել դրամը՝ մինչ 650-700 դրամ՝ 1 դոլարի դիմաց։
Հուլիսի 1-ին Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավար անձնակազմում կկարատվեն փոփոխություններ: Հաշվի առնելով, որ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը որոշում է կայացրել իր կարիերայի հետագա զարգացումը շարունակել Պեռնո Ռիկար (Pernod Ricard) Խմբից դուրս, ԵԿԳ բարձրագույն ղեկավար կառուցվածքը կլինի հետևյալը. 2015թ. հուլիսի 1-ից ներկայումս Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և ԵԿԳ տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը, կստանձնի նաև Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը:
ԱՄՆ մեկ դոլարն արդեն արժե 2.25 լարի:
Պատասխանելով 168.am-ի հարցին՝ վարկերի վերադարձելիության վիճակն ինչպիսի՞ն է, Հ. Թոխմախյանը տեղեկացրեց, որ վատորակ պորտֆելի աճ է նկատվում, այս պահի դրությամբ 1 օրից ավել ժամկետանց պորտֆելը կազմում է 2.3%. «Դա վատ ցուցանիշ չէ, այնուամենայնիվ, դա ամենավատն է «Ֆինքայի» պատմության մեջ, որովհետև փոքր գումար ունեցող հաճախորդների գումար գտնելու հնարավորությունն ավելի մեծ է, քան մեծ պարտքատերերի»:
«Օրանժ Արմենիա» ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ Հանձնաժողովի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Ապրիլի 3-ի զրույցը տեղի է ունենում Դիլիջանի UWC միջազգային դպրոցում՝ «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում» խորագրի ներքո: Զրույցի բանախոսներն են Ռուբեն Վարդանյանը, Վազգեն Գալայջյանը և այլք
Այսօր Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տարածված լուրերը, թե բանկային համակարգում լուրջ խնդիրներ կան և որոշ բանկեր դադարեցրել են իրենց գործունեությունը:
Հայաստանում ապահովված գործարքների համակարգի ներդրումն էական ազդեցություն կունենա ՓՄՁ-ների վարկավորումների, հատկապես մեկ ՓՄՁ-ին տրամադրվող վարկի ծավալի մեծացման, տոկոսադրույքների նվազման վրա: Նման կարծիք այսօր «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով hամաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը:
2015 թվականի մարտի 31-ին «Արդշինբանկի» և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև Վիեննայում տեղի ունեցավ 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրում: OFID-ի կողմից պայմանագիրը ստորագրեց գլխավոր տնօրեն պարոն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, «Արդշինբանկի» կողմից՝ վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը:
Հայաստանում կներդրվի ապահովված գործարքների համակարգ: Նախաձեռնողներն են ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ՝ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Համաշխարհային բանկը, ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունները:
Այս շաբաթվա ամենաանսպասելի տնտեսական լուրի հեղինակը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակն է: Հայաստանի տնտեսության հերթական վերլուծականը հրապարակելիս` գրասենյակը կանխատեսեց, որ 2020թ. կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: 90-ականների էներգետիկ ճգնաժամի հիշողություններից դեռևս չձերբազատվածներիս համար սա սարսափելի կանխատեսում է:
Արտաքին առևտրաշրջանառությունն արդեն մի քանի ամիս ցնցումների է ենթարկվում մի քանի պատճառով։ Տեղացի արտադրողները դադար են վերցրել` հասկանալու համար` ինչ քայլեր ձեռնարկել։ Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր արտահանվող արտադրություններում ծավալների կրճատում է տեղի ունեցել։
ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներից վեցը միտված են մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը, մասնավորապես՝ դրանցով սահմանված տնտեսապես անարդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների վերացմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել, որ դրանց իրականացմամբ առաջընթաց կապահովվի: Հարկավոր է այնպես անել, որպեսզի տնտեսության ակտիվացմանը նպաստող արտահանման գործընթացում որևէ խոչընդոտ չառաջանա:
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրեցին՝ փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը համատեղ ջանքերով պաշտպանելու համար: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, համաձայնագրի համար հիմք է հանդիսացել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոքր բիզնեսի ներկայացուցիչների շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը և ոլորտում առկա խնդիրներին համատեղ ջանքերով հրատապ արձագանքելու կարևորությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլիի գլխավորած պատվիրակությանը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 2-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.75 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.18%-ով կամ 0.84 դրամով։
Գլխավոր ասելիքն այն էր, որ ավտորիտար, դիտկատորական ռեժիմները չեն կարող տնտեսական աճ ապահովել։
«Եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ սխալ է գների կայունությունը պահպանելը՝ զոհելով տնտեսությունը, և այդտեղ ես նույնիսկ կպաշտպանեմ պարոն Բագրատյանի տեսակետը, բայց դա անելու համար պետք է օրենքը փոխել: Այսինքն՝ ոչ թե մարմիններին, որովհետև իրենք կատարել են իրենց պարտականությունները: Զավեշտ է օրենսդիրի կողմից քննադատել՝ օրենքը կատարելու համար: Չի կարելի»:
«Տեղի կունենա՞ գնաճ: Պարտադիր չէ, որ գնաճը լինի այնքան, ինչքան դրամն արժեզրկվի, եթե միաժամանակ ՀՀ նախագահը հայտարարի, որ շուկաներն ազատ են: Իսկ սա պետք է լինի ազգային ակցիա` ինչպես գնացինք հռչակագիրը կարդացինք: Ես խորհուրդ կտայի, որ նախագահը տնտեսական էլիտային հավաքի ու հայտարարի, որ շուկան ազատ է»:
ԵՏՄ-ն ունի այնքան շատ խնդիրներ ու մարտահրավերներ, որ արդյոք կհասցնե՞նք ապրել մինչ այդ միասնական միությունը:
«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, բոլորը տեղյակ լինեն այս խնդիրներից: Իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում՝ պետության, կառավարության վրա նոր բեռ են ցանկանում ավելացնել, որն այս ծանր տնտեսական պայմաններում մեզ համար ընդունելի չի»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Մերկելն ընդգծել է Ուկրաինայի շուկայական պայմանների բարելավման կարևորությունը:
Ինչպես երևում է պետական պաշտոնյաների լրացրած հայտարարագրերից` մեր պաշտոնյաները նախընտրում են իրենց խնայողությունները պահել արտարժույթով։