«168 Ժամի» հետ զրույցում գործարար հանդիպմանը ներկա բելառուսցի գործարարները չկարողացան հստակորեն մատնանշել, թե ինչպես է զարգացել իրենց համագործակցությունը Հայաստանի հետ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո։
Հայաստանում գործում է շատ լավ հղկված մի մեխանիզմ, թե ինչպես ոչնչացնել և հողին հավասարեցնել զարգացող հզոր արտադրություն ունեցող ձեռնարկություն: Դժվար է գտնել մի գործարարի, որ վարկային պարտավորություն չունենա, նաև դժվար է գտնել մի ձեռնարկություն, որտեղ հարկային ստուգումները որևէ բացթողում չհայտնաբերեն:
«Այսօր Ձեզ համար կազմակերպվել է կանադական երեկո, որտեղ կարող եք փորձել մսամթերք և կանադական գինիներ»,- այսօր հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը:
«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել:
ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» և «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» արծաթե հուշադրամները:
Ռուսաստան Թուրքիայից ներկրվող ապրանքների էմբարգոն կարող է ռուսական շուկայում հանգեցնել սննդամթերքի գնաճի ու հանգեցնել հարաբերությունների սրման ԵՏՄ-ի ներսում, որը չի միացել ռուսական հատուկ միջոցառումներին, ասվում է տնտեսական մոնիթորինգում, որը պատրաստվել է Գայդարի ինստիտուտն ու ՌԴ նախագահին առընթեր գյուղատնտեսության ու պետական ծառայության ռուսական ակադեմիայի կողմից:
2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունը
2015 թվականի հունվար-նոյեմբերին շինարարության ոլորտը, պաշտոնական տվյալներով, անկումային ցուցանիշ ուներ։
ԿԲ խորհրդի հունվարի 21-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՊԱՆՏԵՐԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 275 լիցենզիան (տրված` 05.04.2013թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլար։
«Ամբողջ աշխարհում նավթի ու գազի գինն էժանանում է, իսկ մեզ մոտ դա չի նկատվում: Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը՝ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, անընդհատ խաբում է հայ ժողովրդին»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ «անկախ հանձնաժողով կոչվածը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ևս խաբում է ժողովրդին». «Թալանը «պրյամո» շարունակվում է։ Օրերը մի քիչ տաքանան, կոչ եմ անելու ժողովրդին՝ հավաքվենք, գնանք-ասենք` ախպեր ջան, գազը էժանացել է, մեզ մոտ ինչո՞ւ չեք էժանացնում»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015 թվականի հունվար-նոյեմբերի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Նյու Յորքը նոր ռեկորդ է սահմանել քաղաք այցելած զբոսաշրջիկների թվաքանակով, հայտնում է Reuters-ը: 2015-ին այդ ամերիկյան քաղաք է այցելել գրեթե 60 միլիոն զբոսաշրջիկ:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը 2016 թվականին համակարգի բարելավման համար կծախսի 3 մլրդ 809.78 մլն դրամ: Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է իր ներդրումային ծրագիրը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2016-2018 թվականների ներդրումային ծրագիրը: Այն կքննարկվի առաջիկա նիստում՝ հունվարի 27-ին:
«Որպես շարքային սպառող՝ մեր տանն այս տարի գազի ծախսն ավելի է եղել, քան նախորդ տարի. բոլորիս մոտ է այդպես եղել։ Եվ, ի վերջո, այդ գազը սպառում է նաև բիզնեսը, խոշոր սպառողները, որոնք իրենց մոտ ունեն լաբորատորիաներ, և նման խնդիր առաջանալու դեպքում առաջին ահազանգողներն իրենք են լինելու»։
Ըստ Աշոտ Թավադյանի՝ քանի որ հայկական դրամը էապես «ծանրացել» է ոչ միայն ռուսական ռուբլու, այլ նաև տարածաշրջանի ազգային արժույթների և եվրոյի նկատմամբ, ապա մեր ապրանքի արտասահմանյան արժույթով թանկացման պատճառով արտահանումը Ռուսաստան կրճատվել է 28%, ինչն, ըստ նրա՝ դոլարի արտահայտությամբ է, այլ ոչ թե ֆիզիկական ծավալներով
«ԵՏՄ-ն, որքան էլ կայացման փուլում է ու խոցելի տեղեր ունի, մեր տարածաշրջանում չունի այլընտրանք, այլընտրանք չունի նաև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Եթե մենք հրաժարվեինք անդամակցել, դա կլիներ ինքնասպանություն»,- այսօրվա ասուլիսին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
«Մենք` որպես «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերություն, պարտավոր ենք անխափան գազամատակարարում ապահովել Հաայաստանին և անում ենք դա: Իսկ Հայաստանը գազ կստանա վրացակա՞ն գազատարով, թե՞ իրանական, շարքային սպառողի համար դա չպետք է նշանակություն չունենա, որովհետև դրանից էապես ոչինչ չի փոխվելու»:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող արժութային պահուստների ծավալը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5 միլիարդ 16,7 միլիոն դոլար, ինչը 8 մլրդ 741,6 մլն դոլարով կամ 2,74 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ նավթի համաշխարհային գների հետագա փլուզմանը, հայտնում է RNS-ն:
2016 թվականի հունվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք վարկային միջոցներին:
2015 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 920.9 մլն խ.մ բնական գազ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 719.7 մլն խ.մ:
Տնտեսական տարին բարդ ու հակասական սկսվեց: Ռուսաստանի տնտեսության հետ կատարվող գործընթացների բացասական ազդեցությունը մեր տնտեսությունը վաղուցվանից է զգում: Միակ դրական սպասելիքն Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման հետ էր կապված:
Վերջին իրադարձությունների հետ կապված՝ հեռանկարներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում, առաջինը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում իրավիճակ է փոխվում, և կարծես թե հնարավորությունն ավելի ակնհայտ է դառնում՝ իրանական գազը տրանզիտ ճանապարհով մղել Վրաստան։
ԳՏԿ տարածքում տեղակայված են ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ` Ճարտարագիտության, Մուլտիմեդիայի, ՏՏ և Մաքուր տեխնոլոգիաների (Cleantech), մոբայլ և այլ ուղղություններով: Այս լաբորատորիաներում իրականացվում են ուսումնական և պրակտիկ ծրագրեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե «ռուբլու փլուզումը նոր հնարավորություններ է բացում», նույնն է թե՝ մեկին ծեծեն, իսկ նա ասի, որ դրանից ինքն ուժեղանում և առողջանում է: Նման համեմատություն 168.am-ի հետ զրույցում արեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:
Բոլոր նրանք, ովքեր չունեն սեփականը՝ սեփական գաղափարը, սեփական ծրագիրը, սեփական հայեցակարգը, իրենք ընդհանրապես ոչ մի տեղ պետք չեն: Սա չի վերաբերում ինձ, ձեզ, կառավարությանը, ընդհանրապես պետությանը կամ առանձին մարդուն, դա վերաբերում է մոտեցմանը:
Երբ խոսում ենք այն մասին, թե ինչ օգուտներ Հայաստանը կարող է ունենալ Իրանի հետ համագործակցության խորացման արդյունքում, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն բացասական ազդակները, որոնք փոխանցվելու են մեզ Ռուսաստանի միջոցով։