Գաղտնիք չէ, որ ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելի դոլարայնացման աստիճանը բավականին բարձր է
ՀՀ կառավարությունը մտադիր է նոր զարկ տալ Բելգիայի հետ օդային հաղորդակցությանը: Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կներկայացնի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման մասին որոշումը:
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը այս տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել է 2 մլրդ 99.7 մլն ՀՀ դրամ։
«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 տոկոսը կամ 78.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 տոկոսը կամ 53.7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը գործազուրկների 24.5 տոկոսն է (19.2 հազար մարդ), հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկների 3.5 տոկոսն են կամ 2.8 հազարը»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Դրամը ամրապնդվել է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ
ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից ամեն տարի հրապարակվող Գլոբալ ինովացիայի ինդեքսում Ադրբեջանը հետ է անգամ Մոզամբիկից: Այդ վարկանիշը որոշվում է պատենտ ստանալու համար երկրի 1 մլն բնակչի հաշվով դիմումների թվով:
Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 16-ի նիստում մի շարք որոշումներ է ընդունել
«Հայաստան է այցելում աշխարհահռչակ «Շնայդեր» էլեկտրիկ ընկերությունը, վաղը մենք հանդիպելու ենք նաև վարչապետի հետ, այդ կառույցն ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում ունի 6 գործարաններ և 13 հազար աշխատողներ, գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, իրենք հետաքրքրված են Հայաստանում իրենց օֆիսը ստեղծել, հետագայում ներդրումներ կատարել, գուցեև՝ արտադրություննների պատվեր տալ: Տարածաշրջանում այլ գրասենյակ չկա, դա կլինի Հայաստանում, և նման կազմակերպության գալը կարևոր է, որովհետև դա նաև որոշակի վստահություն կառաջացնի այլ ներդրողների հանդեպ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում:
6-ամյա դադարից հետո Իրանն սկսում է նավթային սվոփ-գործարքները մերձկասպյան երկրների` Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի հետ:
«Ներկայիս կառավարության քայլերն ավելի գործնական և կոնկրետ են, քան նախկին կառավարության դեպքում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ադրբեջանական Azeri LT CIF նավթի գինը, որը Սուփսայի, Բաթումի ու Ջեյհանի նավահանգիստներով տեղափոխվում է համաշխարհային շուկաներ, այսօր բարձրացել է 0,97 դոլարով կամ 1,98 տոկոսով, հայտնում է ադրբեջանական Report.az կայքը:
Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման մեջ կային հետաքրքիր դիվանագիտական նոտաներ: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսեց Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ նախագահների կողմից հղված մեսիջների մասին:
2016թ. հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանը արտահանել է 926 819,51 հազար խմ բնական գազ: Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, դա 2,19%-ով ավելի շատ է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Տարվա առաջին 7 ամիսների ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարների ծավալը կազմել է 10 մլրդ 806 մլն դրամ։
2015 թվականին առաջին հնգյակը բաղկացած է միայն ՏՏ ոլորտի ընկերություններից
Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Հանրահայտ հանձնաժողովը 2,58 դրամով նվազեցրեց սակագինը: Բոլորը երջանիկ են: Ոչ ոք չի էլ հաշվարկում, որ այս ամսվանից էլեկտրաէներգիայի վարձն իրականում բարձրացավ 4,35 դրամով:
2016 թ. օգոստոսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%:
Ա.Մինասյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Ս.Չաբոտին
Ասիական զարգացման բանկը կքննարկի 200 միլիոն դոլար վարկի տրամադրման հնարավորությունը երկաթուղային «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի երկաթուղային ոլորտի զարգացման համար, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը` վկայակոչելով բանկի կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Ընդհանուր անունը հնարավորություն կտա Ամուլսարի ծրագրին ներկայանալու մեկ անվամբ և տարբերանշանով:
Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական քննարկումները կվերսկսվեն սեպտեմբերի սկզբին, իսկ ԱԺ օրակարգ կմտնի հավանաբար երկրորդ քառօրյայի ժամանակ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ նշելով, որ արձակուրդները խանգարեցին ավարտել քննարկումները:
ՀՀ 20 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 650.87 մլրդ դրամ
Երևան քաղաքի բնակարանային ֆոնդը կազմել է 24 315 573 քմ, որը ընդհանուրի 25.9%-ն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ օգոստոսի 15-ին, կազմել է 475.79 դրամ:
Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ծառայությունների ոլորտի հասույթը նվազել է 2.9%-ով և կազմել 1 մլրդ 43.7 մլն դրամ
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, անցած տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում ներդրել է 550 մլն դոլար, ինչը կազմում է ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 204 689 461 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9323 տոկոս է
2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 8 733.6 հազար տոննա