Ռադան թույլատրել է Ուկրաինայի կառավարությանը տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս Ուկրաինայի նախարարների կաբինետին տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ 2016 թվականի հունվարի 1-ից:
Ինչպես հայտնում է TASS-ը, համապատասխան որոշման օգտին քվեարկել է 291 պատգամավոր անհրաժեշտ 226 քվորումի դիմաց:
Ուկրաինայի «Արտաքին տնտեսական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հեղինակը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն է:
«Օրինագծի նպատակը պարզ է՝ Ռուսաստանի դեմ սահմանել հայելային միջոցառումներ»,- ասել է նա: Յացենյուկը բացատրել է, որ Կիևը 2016թ. հունվարի 1-ից սահմանում է «առևտրային էմբարգո ու հայելային պատժամիջոցներ»:
Օրինագիծը լիազորում է Ուկրաինայի նախարարների կաբինետին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: