Բելառուսի հարկերի և վճարների նախարարը փաստել է, որ Հայաստանի և Բելառուսի հարկային ծառայությունների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, և երկկողմ պարբերական հանդիպումներն ու փոխայցերը նպաստում են փորձի փոխանակմանը և գործակցության ընդլայնմանը:
Մելքումյանն ի պատասխան միայն ծիծաղեց…
«Մեր դիտարկմամբ՝ Հայաստանը շատ ավելի տուժում է կոռուպցիայից, որի դեմ պայքարը պետք է ընթանա վերեւից ներքեւ, այդ դեպքում միայն այդ պայքարը կավարտվի հաջողությամբ: Եվ մենք աջակցելու ենք վերեւից ներքեւ տարվող պայքարին: Կոռուպցիան Հայաստանի Հանրապետության համար արդեն դարձել է ազգային անվտանգության խնդիր: Դուք պետք է ունենաք կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հետաքննական մարմին»,-շեշտեց դեսպանը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ըստ նրա` այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն և´ օրենքներով, և´ միջազգային փորձագետների գնահատականով…
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ բավականին լուրջ համագործակցություն ունեն ԵՏՄ բոլոր գործընկերների հետ
Վարչապետը ՊԵԿ-ին էլ հանձնարարեց ստեղծել հարկային և մաքսային հավասար պայմաններ ներկրողների համար:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին կառաջարկի մայիսի 25-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել:
Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ սանկցիաները շարունակվում են նույն կերպ:
«Մեզ համար շատ կարևոր է, նաև որպեսզի մենք վերականգնենք հասարակության, հանրության վստահությունը կառավարության, իշխանությունների նկատմամբ»
«Դա որևէ կերպով չանդրադարձավ եվրոպարտատոմսերի վրա, հակառակը` շտկվեց իրավիճակը»
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց, որ 2015 թ-ին ՀՀ հիմնական գործընկեր երկրներում պահպանվել են տնտեսական ակտիվության դանդաղ աճի միտումները
Դավիթ Հարությունյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ աշխատանքները սկսվել են:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճը կազմում է միջինը տարեկան 25 տոկոս:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է այն, եթե ոչ մենաշնորհ, երբ հարևան Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինը 40%-ով էժան է Հայաստանում գործող գնից: «Գների էժանացում կլինի, եթե ազատականացվի դաշտը»,- ասաց Խ.Քոքոբելյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակին և խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսված չափորոշիչներին, վառելիքի շուկայում ընթացակարգերի դյուրացման հնարավորություններին:
Հ.Աբրահամյանը վստահեցրեց, որ հետամուտ են լինելու, որքան էլ քաղաքական ուժերը և գործիչները չեն հավատում, իրենք գործով կապացուցեն: Նա նաև վստահեցրեց, որ տնտեսական մենաշնորհի դեմ պայքարում են, բայց որևէ մեկը սահմանափակված չէ, եթե ցանկություն ունի հեղուկ վառելիք ներկրել. «ԵՏՄ կողմից ընունվել է տեխնիկական կանոնակարգ և կա մեկ պայման, որ բոլոր չափորոշիչները համապատասխանեն դրան: Էնտեղ նորմատիվների խախտում է եղել: Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել` չկա մենաշնորհ»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի սակագների վերանայման հայտերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է գազամատակարարման համակարգի սակագների վերաբերյալ իր հաշվարկները:
Փոխգործակցությունն իրականացվելու է նաև համատեղ աշխատանքային խմբի շրջանակում, որը հանդիպելու է տարեկան առնվազն մեկ անգամ: Ավելի վաղ նման փաստաթղթեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստորագրել էր Կամբոջայի, Պերուի, Չիլիի և Մոնղոլիայի հետ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իր գլխավորած նախարարության ծախսերում նույնպես կրճատումներ կլինեն:
«Էս ընդդիմությունից բան չեմ հասկանում, մեկ նալին ա խփում, մեկ մեխին ա խփում»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ֆինանսական որոշ կրճատումների վերաբերյալ տված հանձնարարականների աշխատանքները սկսվել են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ըստ Զուրաբյանի` նոր Սահմանադրությամբ վերահսկման գաղափարը նսեմացվում է ընդամենը հաշվեքննություն իրականացնող մարմնի, քանի որ ՎՊ հաշվետվությունները սպառնալիք են ընկալվում իշխանության համար և փորձում են լռեցնել նրան: Նա կոչ արեց շրջել այդ ընթացքը, քանի որ պատերազմական այս պայմաններում կոռուպցիայի վերացումը գոյատևման խնդիր է և այսպես պետության գործերին էլ չի կարելի վերաբերվել:
ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է նոր գազային երթուղիներին, որոնք նպաստում են Եվրոպայի դիվերսիֆիկացիային ու էներգետիկ անվտանգությանը, այդ թվում՝ «Հարավային գազային միջանցքին», Տրանս-Ադրիատիկ (TAP) և IGB խողովակատարերին:
Դասընթացները հասանելի են բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ նրանք հանդիսանում են բանկի հաճախորդ, թե ոչ:
Օրվա ընթացքում հայ գործարարները ամերիկյան գործընկերների հետ քննարկել են հետագա գործընկերության ու գործարքների հեռանկարները:
«Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն տարբերակն այն է, որ լինեն օրինակներ, թե ինչպես կարելի է առանց կոռուպցիայի հաջողությամբ տնտեսավարել: Ամերիկյ ան ընկերությունները կարող են ծառայել այդ օրինակը»:
ԿԲ խորհուրդը մայիսի 17-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:
Ինչպես և կարելի է սպասել, ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների այցելությունների թիվը կտրուկ աճել է։ Հատկապես ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հասարակությունը կարդում էր գրեթե ամեն ինչ։ Անգամ ինտերնետից հեռու մարդիկ այցելում էին ամենատարբեր կայքեր՝ առաջին գծում տեղի ունեցող դեպքերին 1 րոպե առաջ տեղեկանալու համար։
ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով