Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է

Այս տարվա 11 ամսվա ընթացքում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18,8 միլիարդ դոլար, ինչը 34,7%-ով քիչ է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին:

Հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է ընդհանուր՝ 10,6 մլրդ դոլարի ապրանք, ինչը 48,7%-ով քիչ է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Արտասահմանում գնվել են 8 միլիարդ 196,1 միլիոն դոլարի ապրանքներ, ինչը 1%-ով ավելի է անցած տարվա համեմատ:

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ նոյեմբերին ապրանքների արտահանումը կրճատվել է 140,6 մլն դոլարով, ներկրումը՝ 106 մլն դոլարով ու կազմել 854,3 մլն դոլար ու 756,1 մլն դոլար համապատասխանաբար:

Տեսանյութեր

Լրահոս