Հայաստանում քանի՞ ընկերություն է փակվել այս տարի, և ինչո՞ւ
«2015թ. ընթացքում փակված տնտեսվարող սուբյեկտների թիվը շուրջ 7639-ն է, իսկ գրանցվել են 13.131 ընկերություններ: Փակված և բացված ընկերությունների հարաբերակցությունը ցույց է տալիս, որ շուրջ երկու անգամ ավել բացվել են ընկերություններ, քան փակվել: Փակվելու պատճառները տարբեր են: Հիմնականում փակվում են այն ընկերությունները, որոնք չեն կարողանում այնքան մրցունակ կամ արդյունավետ լինել, որպեսզի շարունակեն իրենց տնտեսական գործունեությունը: Բացման և փակման գործընթացը բնականոն գորևծընթաց է, այսինքն՝ ընկերություններ կամ տնտեսվարողներ, որոնք գործուեություն ծավալել այլևս չեն ցանկացել ու լուծարվել են»,-այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոքր ևմիջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանն էլ հավելեց, որ ընդհանուր վիճակագրությամբ աշխարհում մինչև 10% ընկերություններն են տոնում իրենց հնգամյակը. «Դրա համար շատ ապրաքնանիշների վրա նշված է, թե որ թվականից է այդ ընկերությունը: Նշվում է, որ ընկերությունն, օրինակ, գործում է 100 տարի, ինչը նշանակում է, որ դա հաջողակ ընկերություն է»: