«Իմ կարծիքով՝ Արևմուտքը, դրական գնահատելով նոր վարչապետին, միևնույն ժամանակ՝ կարող է ունենալ այն մտահոգությունը, թե արդյո՞ք ի դեմս Ռուսաստանի, քանի որ նա այնտեղ աշխատել է, այնտեղ ունի ավելի հետաքրքիր, մեծ շրջապատ, հանկարծ այդ հարաբերությունները չուժեղանան»:
«Սիթի» համակարգում հենց տեղում հացաթխում է կատարվում, և լավաշի գինն արժե 460 դրամ (մեկ կիլոգրամը)։ Ալրաղացները տարբեր պատճառներ են գտնում ու խուսափում են գյուղացուց ուղղակի ալյուր ձեռք բերել։
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկել էր համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
Նրա խոսքով՝ այն ոճը, որով ընտրվում է կառավարություն կամ վարչապետ, իրեն հուշում է, որ իրականում ծրագիրը կլինի այն, ինչ եղել է նախորդ տարիներին:
«Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել Հայստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի»,- պատմում է նա:
«Մեծ հույսեր չունեմ, անկեղծ ասած, որովհետև լուրջ փոփոխությունները պետք է նշանակեն համակարգի փոփոխություն: Այսպիսի բարձր մակարդակի կոռուպցիան, ինչպիսին Հայաստանում է, նշանակում է՝ համակարգային խնդիր, և միայն համակարգի փոփոխությունը կարող է էապես լավացնել իրավիճակը»:
Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, կցանկանար, որպեսզի Հայաստանում գրանցվեր երկնիշ տնտեսական աճ, ներդրումներն աճեին, մարդկանց եկամուտներն ավելանային, բոլորը գոհ ու երջանիկ ապրեին։ Միգուցե նա անկեղծորեն հավատում էր, որ դրան հնարավոր է հասնել ընթացիկ աշխատանքով՝ առանց խորքային խնդիրները լուծելու։ Սակայն այսօր նա խոստովանում է, որ անհրաժեշտ է նոր սկիզբ։
«Այս շղթան պետք է բացվի, բայց մինչև հիմա մենք չենք լսել որևէ հայտարարություն, բացատրություն, որ պարզաբանում մտցվի այս հարցի մեջ: Եթե մինչև հիմա դա չի արվել, ապա նշանակում է, որ սկանդալային պահեր շատ կան, և մի ամբողջ ուսումնասիրություն է պահանջվում»:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակը Հայաստանի համար բնութագրվեց միջին տնտեսական ակտիվության ցուցանիշով, որն իր հերթին՝ պայմանավորված էր արդյունաբերության և ծառայությունների ոլորտների բարձր ակտիվությամբ: Բարձր ցուցանիշներ էր գրանցում նաև արտահանման ոլորտը:
«Հուսով եմ, որ ապրիլյան դեպքերն էլ գոնե դաս կլինեն, և մենք կկարողանանք ռազմաքաղաքական առումով մեզ տրված հնարավորությունն օգտագործել: Նորից եմ կրկնում՝ չի կարելի ռազմական, քաղաքական առումով լինել մի միության կամ խմբի մեջ, իսկ տնտեսական առումով փորձել գնալ այլ խմբի մեջ»:
«Մեր կողմից շարունակվում է այդ ուսումնասիրությունը կատարվել, մասնավորապես՝ մի շարք ոլորտներում, որտեղ արձանագրված է տեմպի նվազում, մենք ուսումնասիրում ենք այդ հատվածը, և հիմնականում հետևյալ մի քանի պատճառները կան»:
«Ի՞նչ անել». այս հարցը ես չեմ սիրում: Ակնհայտ է, որ նման իրավիճակից մի ելք կա՝ հեղափոխություն, բայց ոչ թե ուժի, զենքի, ոչ թե էլիտայի փոփոխության ապստամբություն, այլ մտքի՝ նոր մտածելակերպ, ազատ ու անկաշկանդ մտածողություն, խոսքի իրավունք»:
Մեր հայրենակիցը մրցանակի է առաջադրված Innovative New Idea անվանակարգում։
«Մենք ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի անկախության պատմության ընթացքում կիսամյակային կտրվածքով պատմականորեն ֆիզիկական ծավալով ամենաբարձր ցուցանիշը՝ 168 մլն դոլար: Այսպիսի ցուցանիշ (ես չեմ ասում՝ եթե վերահաշվարկենք ինֆլյացիայով, արժույթի կուրսով և այլն), զուտ ֆիզիկական այսպիսի ցուցանիշ մենք պատմականորեն չենք ունեցել վերջին 10 տարիների ընթացքում: Ամենամեծը եղել է 143 մլն դոլար՝ 2013թ.»:
Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը զարմացրեց տնտեսական իր երկու գնահատականներով: Մեկի՝ մեր ՀՆԱ-ի 10 տոկոսանոց աճի մասին շատ խոսվեց: Իսկ մյուսն աննկատ մնաց: Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին պատասխանելիս՝ ՌԴ նախագահն ասաց, որ այդ երկիրն ի վիճակի է ցանկացած երկրից զենք գնել:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը և տնտեսական աճը միշտ չէ, որ համապատասխանում են իրար, դրանք տարբեր են, և ես կարծում եմ, որ մենք տարվա արդյունքներով կունենանք այն ցուցանիշը, որ պետական բյուջեով սահմանված է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը բյուջեի նախագծով չի սահմանվում»:
Այս հարցերը մշտապես տանջել են Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր հաջողացրել են իրենց վաստակած գումարներից քիչ թե շատ խնայել։
«Երբ ասում են, որ Հայաստանը միայն Ռուսաստանի խաղն է խաղում, այդպես չէ, Հայաստանը բոլորի խաղն է փորձում խաղալ և բալանսավորված լինել այս տարածաշրջանում: Սա նշանակում է, որ մենք մահացու վտանգի առաջ ենք կանգնած»:
Օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը:
ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ 2016թ. պետբյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու մասին» որոշումը: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հան ձնարարեց շրջանառվող միջոցների չափաքանակները ներկայացվածից կրճատել 30 տոկոսով:
«Ներկայիս կառավարության քայլերն ավելի գործնական և կոնկրետ են, քան նախկին կառավարության դեպքում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հանրահայտ հանձնաժողովը 2,58 դրամով նվազեցրեց սակագինը: Բոլորը երջանիկ են: Ոչ ոք չի էլ հաշվարկում, որ այս ամսվանից էլեկտրաէներգիայի վարձն իրականում բարձրացավ 4,35 դրամով:
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անտեղի է համարում ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ի 10% աճի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության շուրջ բարձրացած աղմուկը:
Ռուսաստանի նախագահն այնքան էլ սխալ չէ, երբ խոսում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ի 10 % աճի մասին: Այդպես է կարծում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ 168.am-ի հետ զրույցում ասելով, որ գտել է Վլադիմիր Պուտինի աղմկահարույց հայտարարության հիմքերը:
ՀՆԱ աճի 10% թիվը ես չեմ կարող ո´չ մեկնաբանել, ո´չ հաստատել, ո´չ հերքել: Բայց անցած տարվա համեմատ այս տարի ավելի աշխույժ է. եթե անցած տարի ուղղակի սպանիչ էր, այս տարի մի քիչ շարժ կա թեթև արդյունաբերության ոլորտում, և դա հիմնականում ՌԴ-ի ուղղությամբ է: Այլ ուղղություններով ո´չ 10, ո´չ էլ 5% ակտիվություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին
«Ռուսաստանը շարունակում է Հայաստանը, նույնիսկ Վրաստանն ու անգամ՝ Իրանը դիտարկել՝ որպես իր տարածքներ: Պատժամիջոցների ժամանակաշրջանում Ռուսաստանը եղել է Իրանի բավականին մոտ, եթե ոչ՝ միակ գործընկերը, և հիմա էլ որոշ դեպքերում Ռուսաստանն Իրանին համարում է իր ազդեցության գոտի և իր տարածք»:
Պետք է, պետք է, պետք է… Իհա՛րկե պետք է. բոլոր «պետք է»-ներն էլ կարևոր են։ Սակայն ամենակարևորը, որի մասին չխոսվեց, վստահության բացակայությունն է։
Մեր տնտեսության ամենաթույլ, խոցելի տեղը մեր վճարային հաշվեկշիռն է, որ բացասական է: Եվ դա լրացվում է ընդամենն այլ եկամուտների, մասնավորապես՝ դրամական փոխանցումների (տրանսֆերտների) հաշվին, իսկ դրամական փոխանցումները, գիտենք՝ ինչպիսի կրճատում են ապրել: Այդ բացը կարող ենք լրացնել միայն արտահանման ավելացման հաշվին:
2016 թվականի հունվար-հունիսին արդյունաբերության ոլորտը տվել է 659.7 մլրդ դրամի արտադրանք
«Կա ընդհանուր խնդիր, որը Ռուսաստանն արդեն թեստային ռեժիմում փորձարկել է: Խոսքը Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է: Հարկավոր է մտածել, թե ինչպես հակազդել»,- ասում է էներգետիկ հարցերով ուկրաինացի փորձագետ, «Ռազմավարություն XXI» գլոբալիզացիայի կենտրոնի նախագահ Միխայիլ Գոնչարը: