Բաժիններ՝

«Հայաստանից ԵԱՏՄ արտահանվող ապրանքից հիմնականում օգտվում են այնտեղ ապրող հայերը, և որքան շատանում են, արտահանման ծավալներն այդքան մեծանում են»

Հարցազրույց Հայաստանի արտահանողների միության նախագահ, գործարար Րաֆֆի Մխչյանի հետ

– Պարոն Մխչյան, 2017 թվականը մոտենում է ավարտին, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր տնտեսական տարին։

– Նախ և առաջ տնտեսական առումով տարին ավելի վատն էր, քան 2016 թ.։ Այս վերջերս այսպիսի համեմատության մեջ ենք դնում՝ 2015 թ-ին մտածում էինք, թե այս ինչ վատն էր 2014 թվից, 2016-ին ասում էինք՝ էս ինչ լավն էր 2015 թիվը 2016-ից, 2017 թվի համար ասում ենք վատն էր 2016-ից։

Այսինքն՝ ամեն տարի վատից ավելի վատն է գալիս, ոչ մի լավ ցուցանիշ չկա։ Այս տարի արտահանման գծով ԵԱՏՄ տարածքում գրանցվել է որոշակի աճ, որն ինձ չի գոհացնում։ Ինքս էլ արտահանում եմ դեպի ԵԱՏՄ տարածք։

Այդ աճը շատ ավելի մեծ, շատ ավելի ծավալուն պետք է լիներ, սակայն ելնելով նրանից, որ միշտ իրենք իրենց խնդիրներն ունեն, իրենք իրենց տնտեսական ճգնաժամն ունեն, այն, ինչ կատարվել է մի փոքր ռուբլու կայունության հաշվին է կատարվել։ Նաև ես այսպիսի մի թեզի եմ հավատում, որ այն բոլոր ապրանքները, որ արտահանվում են Հայաստանից, դրանցից հիմնականում օգտվում է այնտեղ ապրող հայ ժողովուրդը։ Եվ որքան այնտեղ հայ ժողովրդի քանակությունը շատանում է, արտահանման ծավալներն այդքան մեծանում են։

– Այսինքն՝ ուրախանալ պետք չէ արտահանման այդ աճի վրա։

– Այո, որովետև այնտեղ արտահանվում են այնպիսի ապրանքներ, որոնք շատ էժանագին են, որակի առումով բավականին ցածր են։ Այդ օրը, որ մենք Եվրոպայի հետ համաձայնությունը կնքեցինք նոյեմբերի 24-ին, բավականին տարիքով մի մարդու հարցազրույց էի լսում, ասսց՝ մենք մինչև հիմա ԵԱՏՄ աղբ էինք արտահանում, այդ աղբը չենք կարող Եվրոպա արատահանել, գոնե եվրոպացիները մեզ կսովորեցնեն մի նորմալ ապրանք արտադրել, որ Եվրոպա արտահանենք։

Ինչո՞ւ եմ այսքան շատ ազդվել այս խոսքերից։ Որովհետև, իրոք, մենք այսօր ինչ արտահանում ենք դեպի ԵԱՏՄ տարածք, բավականին ցածր որակի ապրանքներ են, որ այդպիսի որակով ու մակարդակով չենք կարող դուրս գալ եվրոպական շուկա։

Մեր այս տարվա ամենամեծ ձեռքբերումը և ամենալավ հաջողությունը, կարծում եմ, նոյեմբերի 24-ն էր, որ մենք ի վերջո կնքեցինք այդ համաձայնությունը։ Ճիշտ է, այն մեզ տնտեսական շատ մեծ հնարավորություններ չի ընձեռում, բայց կարծում եմ, ժամանակի ընթացքում դա էլ լուծելի է։ Ամենակարևորը՝  հիմքը դրվեց համագործակցության, հիմքը դրվեց մի դպրոցի, որի կարիքը շատ ունենք մենք՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հասարակական առումով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս