Բաժիններ՝

Կառավարությունն առաջարկում է ազատականացնել էներգետիկ շուկան

Ազգային ժողովում քննարկվում է «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են էներգետիկայի շուկայի ազատականացմանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե սակագնային ռիսկերը կարգավորելու առումով մոտեցումներ կա՞ն, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Արտադրող կայաններին տրված գնման երաշխիքները չեն վերանայվում, ընդհակառակը՝ ամրապնդվում են այդ երշախիքների ձևակերպումները, և այն արտադրող ընկերությունները, որոնք ունեն 15 տարվա երաշխիք, շարունակելու են դա ունենալ, և այդ տիրույթին մենք չենք կպնի: Մենք շուկայում ունենալու ենք երաշխավորված մատակարար, որը լինելու է ՀԷՑ-ը, որը ապահովելու է շուկայում կարգավորման հատվածի էլեկտրաէներգիայի մատակարարումը 100 տոկոս կարգավորվող գներով, մոտավորապես այն մոդելով, որ հիմա ունենք մենք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031