Իսկ որքա՞ն են ստանում մեր ազգընտիրները։ Ինչպես հայտնի է, 2014 թվականից ՀՀ ԱԺ պատգամավորների աշխատավարձերը զգալիորեն բարձրացան։ Այսօր ԱԺ պատգամավորի աշխատավարձն ամսական շուրջ 660 հազար դրամ է, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ ավելի քան 790 հազար դրամ։ Սա նշանակում է, որ այս մարդիկ աշխատավարձի առումով կոնկրետ տուժողներ են լինելու, եթե Հարկային օրենսգիրքն ընդունվի ներկայիս տեսքով։
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը 168.am-ի հետ զրույցում մտահոգություններ հայտնեց այս խնդրի հետ կապված: «Առայժմ նախագծում որոշակի հարցադրումներ կան, որոնք կարգավորման մեխանիզմներով անհրաժեշտ է պարզեցնել»,- ասաց նա:
«Մենք այսօր մեր հաճախորդներին ֆինանսավորման նոր պայմաններ ենք առաջարկում: Հասկանում ենք, որ տնտեսության զարգացման տեմպի դանդաղման հետ մեկտեղ՝ մենք մեր հաճախորդներին պետք է առաջարկենք ավելի «երկար» վարկավորում՝ ավելի երկար (խելամիտ) ժամկետներով և ավելի մատչելի գնով»:
«Ստեղծում են օրենսգիրք, որպեսզի 10-15 տնտեսական ընտանիք հավերժ կառավարեն երկիրը: Երբ ինչ-որ հարց ես ունենում, փորձում են երկար-բարակ պատասխանել, «ցրել»: Այս «ցրելը» կամ «ֆռռացնելը» հարիր չէ կառավարությանը: Մենք արդեն հոգնում ենք սրանից: Հերի՛ք է մեզ խաբեք, հերի՛ք է «ֆռռացնեք»:
Յուրաքանչյուր ընտանիք օգոստոսի 1-ից հնարավորություն կստանա մոտ 500 դրամ խնայել: Ամսական: Ահագին բան է, օգոստոսյան սպասվող շոգերին կարելի կլինի մեկ գավաթ գարեջուր խմել երևանյան որոշ սրճարաններում՝ ի փառս Սակագնային հանձնաժողովի: Կամ ավելի բարի նպատակներով օգտագործել այդ հսկայածավալ խնայողությունը:
«Երբ նայում ենք, թե այսօր քանի ընկերություններ են հետախուզական աշխատանքներ տանում, տեսնում ենք, որ դրանք շատ քիչ են։ Այնպես որ, առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում՝ «Լիդիանից» բացի, այլ նոր նախագծեր չեն նշմարվում։ Սա այն հարցերից մեկն է, որի վրա հրավիրել ենք ՀՀ կառավարության ուշադրությունը»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը։
«Նոր տարուն պարտադիր ա՞, որ էշի պես խմեն, հարբեն, ընկնեն սեղանի վրա: Ավանդույթները պետք է մնան իրենց տեղում ու պետք է զարգանան: Բայց Նոր տարին պարտադիր չի 10 օր ուտել-խմել, ուտել-խմել, թափել, թափել, թափել»,- հավելեց Հ.Հակոբյանը:
Հրանտ Բագրատյանը կոնկրետ թիվ է նշում (40 մլրդ դրամ), իսկ ՊԵԿ փոխնախագահը գերադասում է տարբերությունը ներկայացնել ՀՆԱ-ի տոկոսի տեսքով։ Ինչո՞ւ։ Իհարկե, տնտեսագիտության մեջ հարկերի ու դրանց փոփոխության մասին խոսելիս՝ ավելի ճիշտ է խոսել տոկոսներով։
«Ակնկալում եմ՝ Դուք անկեղծ կպատասխանեք իմ հարցերին, քանի որ վերջերս կառավարության ներկայացուցիչների ելույթներում մի միտում եմ նկատում՝ ֆռցնոցի»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:
Եթե անցած տարի մայիսին դրանք աշխատել են 50% վնասաբերությամբ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում է մոտ 48%։ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 600 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 28 մլն դրամով:
Մի՞թե կարող են անհատներն ու թեկուզև մի ամբողջ աշխատանքային խումբ լուծել այնպիսի մի խնդիր, որից տարիներ շարունակ գլուխ չի հանում նախկին ու ներկա մի ողջ կառավարություն: Ո՞ր ներդրողը կգա ու գրկաբաց կընդունի 6 տարի չաշխատող «Նաիրիտի» բեռը` իր հնացած տեխնոլոգիաներով ու կուտակած հսկայական պարտքով:
ՀՀ բանկային համակարգի ժամկետանց վարկերը 2016 թվականի ապրիլին շարունակել են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի` 46 մլրդ 379 մլն դրամի։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ ամսվա` մարտի համեմատ, ժամկետանց վարկերի ծավալն աճել է 892 մլն դրամով կամ 2%-ով, հունվարի համեմատ` շուրջ 6.5 մլրդ դրամով կամ 16.2%-ով։
Ճիշտ է, մենք երբեք չենք ունեցել դասական «ստվերային» ընդդիմություն, որտեղ համապատասխան ոլորտի պատասխանատուներն իրոք կխեղճացնեին կառավարության անդամներին։ Բայց այս աստիճանի «գլխառադ անելու» պրակտիկա էլ վաղուց չի եղել։
«Հայաստանում խնդիրներից խնդիրն այն է, որ առևտուրը մինչև հիմա դիտարկվում է՝ որպես տնտեսություն, և առևտրում զբաղվածությունը դիտարկվում է՝ որպես մարդկանց համար կարևոր աշխատատեղ։ Դա կարևոր է, բայց միայն առևտրի վրա հիմնված տնտեսությունը մի քանի դար առաջվա տնտեսական մոդել է»։
«Աշխարհում գործող նման հարթակներում լոգիստիկան ավտոմատ կա, մտահոգվելու խնդիր չկա, իսկ Հայաստանում դա էլ մյուս հարցն է, թե ով է մատակարարելու ապրանքը: Լոգիստիկ ֆիրման արդեն իմանում է` որտեղից ինչ պետք է տեղափոխի և օպտիմիզացնում է իր աշխատանքը: Մեզ մոտ կա էլեկտրոնային բեռնափոխադրումների համակարգը, բայց դա ևս հարկային նպատակով է ստեղծվել»:
«Այն ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, մենք դրանք քայլ առ քայլ իրականացնում ենք: Ուղղակի պետք չէ ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր խնդիրները լուծվելու են: Դրա համար ժամանակ և ռեսուրս է պետք, և մենք հետևողական, դանդաղ շտապելով՝ գնալու ենք առաջ: Արդյունքները կտեսնեք շուտով»,- ասաց Հ.Աբրահամյանը` հավելելով, որ նախարարություններում կրճատումներ են կատարվում` փոխնախարարների մակարդակով:
Առևտուրը մանր խանութներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ և սուպերմարկետներ։ Այս մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ անընդհատ կառավարությունից լսում ենք, որ պետք է կոռուպցայի դեմ պայքարի, սակայն այս օրինագիծը երկրորդ հարթություն է նախատեսում և պետության համար ուրիշ կարգ է սահմանվում, որը բերելու է միլիոնավոր, միլիարդավոր դրամի չարաշահումների:
Ի՞նչ կլինի, եթե պետությունն «Ալեքս-Գրիգին» արգելի իրականացնել շաքարի և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառք։ Մեծածախ վաճառքից, բնականաբար, ընկերությունը չի հրաժարվի, այլ մատակարար պարզապես չկա։ Մյուս կողմից՝ անտրամաբանական կլինի, որ սուպերմարկետում շաքար չվաճառվի։ Այդ դեպքում Սամվել Ալեքսանյանը ստիպված կլինի տարանջատել «Yerevan City»-ն շաքարի բիզնեսից:
«Հայաստանի տարածքով իրանական մեքենան անցնելուց 300 դոլարից ավելի հարկ է վճարում, վերադառնալիս՝ նույնպես։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ, ի՞նչ ենք մենք իրենց տալիս, հոյակապ ճանապարհնե՞ր, լավ սպասարկող ենթակառուցվածքնե՞ր։ Այդ ամենը չկա, և մենք այնպիսի ճանապարհահարկ ենք սահմանել, որ գրավիչ չենք»։
«Մեղվաբույժ չկա հանրապետությունում, մեկը կար, նա էլ գնաց Ամերիկա: Հայաստանում 10 հազար մեղվաբույծ կա, 200 հազար մեղվաընտանիք, բայց մեղվաբույժ չունենք: Մարդ կա, հարյուր մեղվաընտանիք է ունեցել, ոչ մեկը չի մնացել: Ամենաշատ անկում կա Գեղարքունիքի մարզում»,- ասաց Թ.Նազարյանը` հավելելով, որ մեղուների դեղեր կան, որոնք դեղատներում չկան:
«Սա ՀՀ-ում այս պահի դրությամբ նախադեպը չունեցող հաշվետվություն է: Այս հաշվետվության վրա աշխատել են երևի ամենաանվանի խորհրդատվական ընկերություններն աշխարհում»:
«ՀՀ-ում օրենքների առումով մեծ մասամբ ամեն ինչ կարգին է, բայց խնդիրն այն է, որ դրանք չեն կիրառվում: Ի՞նչ է, որևէ տեղ գրված է, որ մարդիկ պետք է կոռուպցիայով զբաղվե՞ն: Չէ՞ որ դա օրենքով ամրագրված չէ, բայց կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, և դա այն երևույթն է, որ մեր ամբողջ կառավարման համակարգն օրենքից դուրս է աշխատում»:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016-ի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական հիմնական տվյալները: Մեր տնտեսական կյանքի վերջին ցուցանիշներն ապրիլյան պատերազմից առաջ: Խաղաղության կամ, եթե ավելի ստույգ կուզեք՝ զինադադարի շրջանի վերջին եռամսյակն ահագին պերճախոս ցուցանիշներ ունի:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների մանրամասն տվյալները։ Դրանք մի կողմից՝ ոգևորող են, մյուս կողմից՝ կան չափազանց մտահոգիչ փոփոխություններ։
Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բեզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ:
«Գնացեք Վրաստան, տեսեք` որը պետք է լինի»,- նկատեց Վ.Այվազյանը։ Ա.Մինասյանը վրդովվեց, թե արդեն չարաշահում են Վրաստանի օրինակը. «Անընդհատ` Վրաստան, Վրաստան։ Մենք էլ մրցակցային առավելություններ ունենք։ Եկեք դրանց մասին խոսենք»։ Նախարարի կարծիքով` ծովափնյա երկրի հետ համեմատությունը ճիշտ չէ։
2015 թվականն ավարտվել է 5 ամիս առաջ, սակայն դրա տնտեսական արդյունքները դեռ շարունակում են ամփոփվել։ Օրինակ, Ազգային ժողովում դեռ քննարկվում է 2015թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը, իսկ մի քանի օր արաջ Կենտրոնական բանկը հրապարակեց 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։
«Ընկերությունը պատրաստ է կանգնել ներդրողների կողքին, եթե լինի համապատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ ավելացման: Հատուկ վերաբերմունք կցուցաբերենք»:
«Այն, ինչ ասաց Արծվիկ Մինասյանը, ինձ որևէ օպտիմիզմ չի ներշնչում, այն իմաստով, որ, թեև նա նշեց մի ոլորտ, բայց երբ դու բացում ես մի փոքր սողանցք, կարող է՝ վաղը-մյուս օրն այլ ոլորտներ էլ հայտարարեն, որ՝ եկեք մոնոպոլիա հռչակենք»։