Բաժիններ՝

Միլիոնավոր արժողության պետական գնումներ` արտոնյալների համար

Միլիոնավոր արժողության պետական գնումները շարունակում են իրականացվել մեկ անձից: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առանց մրցույթի 13 մլն 850 հազար դրամի պայմանագիր է կնքել «Արմստրոյ» ընկերության հետ: Վերջինս մատուցելու է հեղինակային հսկողության ծառայություններ:

«Արմստրոյը» գրանցված է Սիսիանում և նախկինում էլ բազմիցս աչքի է ընկել մեկ անձից կատարվող խոշոր ծավալի գնումների պատվերներ ստանալու իր շնորհով:

Թե ո՞ւմ է պատկանում այս ընկերությունը, պետռեգիստրի կայքում գաղտնի է պահվում, տեղեկությունը փակ է:

Այս անգամ ընկերությունը պայմանագրի շրջանակներում պետք է վերահսկի Երևան-Սևան-Իջևան Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող հատվածի հիմնանորոգումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս