Ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու պատրաստվող «Գեոթիմ» ընկերությունը բազմաթիվ երիտասարդ մասնագետների հնարավորություն է ընձեռել աշխատել ընկերությունում և ավելի մասնագիտանալ իրենց ոլորտներում:
Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդն ապրիլի 26-ին հաստատեց 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար։
Ինչո՞ւ Հայաստանի համար այս ծանր պատերազմական պայմաններում, երբ աներկբա է երկրի հզորացման պահանջը, երբ կարծես թե իշխանությունն էլ պիտի որ գիտակցեր դարձի գալու այլընտրանքի բացակայությունը, միևնույն է, շարունակում են ոչնչացնել Հայաստանի իրական արժեքները, տնտեսության քարշակ հզորությունները։
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 25-ին, լուսաբանում էի մի ասուլիս, որը (ըստ նախապես հայտարարված հաղորդագրության) նվիրված պետք է լիներ սննդամթերքի անվտանգությանը։
«Հրազդան ցեմենտը» մի քանի տարի գործում էր «Միկա ցեմենտ» անվան տակ: Այն գործարար Միխայիլ Բաղդասարովի տնտեսության ամենահյութեղ մասնաբաժիններից էր: Բայց հենց «Միկա ցեմենտում» սկսված գործընթացներից պարզ դարձավ, որ սկսվել է գործարարի տնտեսական կայսրության «մայրամուտը»:
Փոխանցումների ակտիվությունը թուլացել է և գնալով թուլանում է։ Իհարկե, 3,5 մլրդ դրամն աշխարհասփյուռ հայության հնարավորությունների համեմատ չնչին գումար է։ Իսկ թե ինչու ավելի շատ չփոխանցվեց, այլ հարց է։ Համոզված ենք, որ, Աստված մի արասցե, լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում հասարակությունը կմոբիլիզացնի ոչ միայն՝ մարդկային, այլ նաև՝ ֆինանսական ռեսուրսը։
Կրկին անդրադառնում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության կողմից հրապարակված արտաքին առևտրի ցուցանիշներին։ Այս անգամ կբացենք փակագծերը՝ ինչ են արտահանում Հայաստանից, ինչ ծավալով և ինչ արժեքով, և որ երկրներ։
Մի կողմից՝ սպառողական զամբյուղն էժանացել է, մյուս կողմից՝ աշխատավարձերն ու եկամուտները որոշ չափով աճել են։ Այնպես որ, ԱՎԾ-ի կողմից հրապարակվող աղքատության ցուցանիշը կնվազի, բայց մյուս կողմից՝ մտահոգությունները կավելանան ա՛յլ տեսանկյունից։ Չէ՞ որ գնանկումը վկայում է տնտեսության լճացման մասին։
Պաշտպանի պաշտոնում կարող է նշանակվել է 35 տարին լրացած անձ, ով ունի բարձրագույն տնտեսագիտական և/կամ իրավաբանական կրթություն, իրավական համակարգի և գործարարության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, գործարար շրջանակներում վայելում է բարձր հեղինակություն։ Ընդ որում՝ պաշտպանի պաշտոնում չի կարող նշանակվել նախորդող 5 տարիների ընթացքում պետական և համայնքային պաշտոն զբաղեցրած անձը։ Ինչպես և ՄԻՊ-ը, գործարարների շահերի պաշտպանը պետք է հանդես գա զեկույցներով։
ՀՀ առևտրային բանկերն արդեն հրապարակել են 2016 թվականի առաջին եռամսյակի իրենց միջանկյալ հաշվետվությունները, որտեղից երևում է, որ աճ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Բանկային համակարգով հետաքրքրվողների համար այսօր ամենակարևոր հարցն այն է, թե որ բանկերն են համապատասխանում ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջին։
Անցած տարվա վերջին՝ 2015 թվականի նոյեմբերին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։
2015-ին ՀՀ արտաքին առևտրի համար տխուր տարի է եղել։ Ու քանի որ սա Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջին տարին էր, առաջիկայում կանդրադառնանք հատուկ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի մանրամասն տվյալներին։
Սա արդեն ոչ թե մասնագիտական բանավեճի հարց է, այլ արժանապատվության և կամքի։ Միգուցե այս տողերը պաթետիկ են հնչում, միգուցե մտածեք՝ ցանկալին իրականության տեղ ենք մատուցում, բայց մի բանի հետ դժվար թե չհամաձայնեք՝ մենք կարող ենք այդպիսի անակնկալ մատուցել ամբողջ աշխարհին։ Ամեն ինչ մեզանից է կախված։
Է. Հովհաննիսյանի խոսքով՝ ամսական արտադրվում է 3 հազարից մինչև 7 հազար կարատ ադամանդ. «Արտահանում ենք հիմնականում Բելգիա, ԱՄԷ, ՌԴ: Հայկական շուկան դեռևս փոքր է, հիմնականում զբաղվում ենք արտահանմամբ: Ներքին շուկայում չենք վաճառում»:
Համաշխարհային բանկը նախօրեին հրապարակեց իր նոր զեկույցը, որը վերաբերում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական վիճակին և հեռանկարներին։
Հասկանալի պատճառներով՝ մենք՝ հայաստանցիներս, չհասցրեցինք հետևել ապրիլի 3-ից միջազգային հիմնական տեղեկատվությանը: Խոսքը հրապարակված «Պանամայի ցուցակի» մասին է: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է իր օֆշորային գոտիներում կատարած իր ուսումնասիրությունները:
Եվրասիական տնտեսական միության տարածքից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաներից արդեն երկու օր է, ինչ ԱԱՀ չի գանձնվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` նշելով, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել երկու օր առաջ: «Հիմա չեք կարող գտնել մի դեպք, որ ներմուծված ավտոմեքենայի մասով ավելացված արժեքի հարկ գանձվի: Ներմուծման պահը ՀՀ սահմանը հատելու պահն է»,- ասաց Միրումյանը:
Ժամկետանց վարկերի աճն ուղղակի վկայում է ֆինանսական դժվարությունների մասին. մարդկանց գումարը չի բավականացնում՝ վարկային պարտավորությունները ժամանակին կատարելու համար։ Այս ամենից հետո բնական է՝ հարց պետք է առաջանա՝ իսկ ինչի՞ հաշվին է ակտիվացել տնտեսությունը։
Մեզ համար այլևս դժվար է լինելու վարկ վերցնելը: Ավելի ճիշտ՝ դժվար է լինելու որևէ մեկին համոզել, որ մեզ վարկ տա: 2015թ. վերջում պարզվեց, որ ՀՀ պարտքը կազմում է 4,7 մլրդ դոլար:
Իհարկե, վիճակագրությունը վաղուց ամփոփել է մեր անդամակցության առաջին տարվա՝ 2015 թվականի ցուցանիշները։ Մենք գիտենք՝ որ ուղղությամբ աճ կա, որ ուղղությամբ՝ անկում։ Սակայն գնահատելը, թե այդ անկումը կամ աճը որքանով է պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ, չափազանց դժվար գործ է։
Ի պատասխան հարցին, թե ԵՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցն ի՞նչ փուլում է, Վ.Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանը նախաձեռնել է ԵՏՄ և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը, ձևավորվել է աշխատանքային խումբ, մշակում են հարցերը:
Հայկական դրամը մտել է արժևորման փուլ։ Վերջին 1 ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 15 դրամով։
«Արմենիա» ավիաընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացել է ավիափոխադրումների հավաստագիր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախարարության Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և Տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:
ՀՀ-ում առավել մրցունակ ճյուղերը՝ ագրոբիզնեսը, հանքարդյունաբերությունը, էներգետիկան և ծառայությունները, հսկայական պոտենցիալ ունեն և կարող են օգնել զարգացնելու տնտեսությունը, մինչ կառավարությունը փորձում է զարգացնել այլ հնարավորություններ, որոնք նախանշված են ՀՀ-ի զարգացման ռազմավարության մեջ։ Այս փխրուն միջավայրում ավելի շատ բան կարելի է անել ներդրումային միջավայրը բարելավելու համար։
«Կարծում եմ, երբ «Մուդիսը» վերանայի և քաղաքական գործոնը հաշվի չառնի, պետք է որ հետագայում բարձրացնի ՀՀ վարկանիշը: Սա միջանկյալ խնդիր է, բայց «Մուդիսը» մի շատ կարևորագույն հարց է բարձրացնում, որ ՀՀ տնտեսական քաղաքականություն վարողները պետք է հաշվի առնեն»,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Մերկապարանոց հայտարարություն չենք անի, թե՝ ԱՎԾ-ն նկարչություն է անում։ Ընդունենք, որ բարեխիղճ ձևով, իրենց մեթոդոլոգիայով, ոչինչ չհորինելով՝ ստացել են աճի ցուցանիշը։ Սակայն, եթե տնտեսությունը 4.7%-ով ակտիվանում է, իսկ դժգոհություններն ու բացասական սպասումները՝ ավելանում, ուրեմն այդ 4.7%-ն իրականության հետ կապ չունի։
չլինելով նավթ արդյունահանող երկիր՝ Հայաստանը նավթից կախված երկիր է։ Հիմնականում դրսում աշխատող միգրանտների դրամական փոխանցումների միջոցով՝ մենք խորապես կախված ենք Ռուսաստանի տնտեսությունից։
Այսօր ԱԺ նիստում ԵՏՄ-ից ներկրվող մեքենաներից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը վերացնող օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ քանի որ բյուջեում փող չկա, անցած մեկ տարում՝ որպես ԱԱՀ, ապօրինի գանձված 1.7 մլրդ դրամը պետք է ձևակերպվի՝ որպես պետական պարտք, և մարվի առաջիկա տարիներին: Այլապես, ըստ նրա, դա մշտապես մնալու է հարց:
Ամուլսարում հանքարդյունաբերության համար նախատեսվող շինարարական աշխատանքները սկսվելու են այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին։