«Ես ասում եմ` դեֆոլտի որևէ մի նախանշան չկա, վճարունակության հետ կապված, արտաքին պարտքի սպասարկման, ներքին պարտավորությունների կատարման հետ կապված որևէ լրջագույն պրոբլեմ չկա, որ դեֆոլտ հայտարարվի»։
«Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգը, ըստ որի՝ մոտ ապագայում ՀՀ-ին սպառնում է դեֆոլտ:
Իրատեսակա՞ն է արդյոք ծրագիրը։ Մեծ հաշվով` այո։ Ճիշտ է, կան որոշ կասկածելի դրույթներ (օրինակ` 6-ամսյա ժամկետում մեխանիզմ ներդնել, որը կվերափոխի հարկային և մաքսային համակարգի աշխատողի կերպարը), սակայն դրույթներն ընդհանուր առմամբ իրագործելի են և ֆանտաստիկայի ժանրից չեն։
Իրատեսակա՞ն է ծրագիրը, թե՞ ոչ։ Այստեղ մի հանգամանք կա՝ չկան «ցուցանիշային» խոստումներ (օրինակ՝ տարեկան 10% տնտեսական աճ կամ աղքատության կրճատում մինչև 11.2%, ինչպես նախկին ծրագրերից մեկում էր)։ Փոխարենը՝ կա կոնկրետ քայլերի ժամանակացույց։
«Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է»,- այս մասին «Ռուս–հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մատնանշելով հայ-ռուսական հարաբերություններում և ԵՏՄ-ում առկա խնդիրները։
«Այս դեպքում Հայաստանի փոքրությունն ու համերաշխ կեցվածքը հնարավորություն է տալիս, որ նաև դեպի Եվրոպա կապող օղակ լինի, նաև կոնֆլիկտների լուծման հարցում կարող է դերակատարում ունենալ»:
«Աշխարհում կան տասնյակ-միլիարդներ, որոնք հետաքրքիր ծրագրերի են սպասում: Այ, այդ ֆինանսները հատուկ երաշխիքների դեպքում գտնում են և խաչվում են հետաքրքիր նախագծերի հետ ու ներդրվում»,- հավելեց հոլդինգի նախագահը:
«Կարծում եմ, որ մթերվել է խաղողի 95 տոկոսը, և, ցավոք սրտի, բերքը քիչ է անցյալ տարվա համեմատ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
2014 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ ՀՀ Կենտրոնական բանկն ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ դրամ, գրեթե բոլորը սկսեցին գուշակություններ անել` հայաստանյան 21 առևտրային բանկերից ով կմնա համակարգում, ով դուրս կգա։
«Ես Լևոն Տեր-Պետրոսյանի գիտելիքներին միշտ հարգանքով եմ վերաբերվում, բայց քաղաքական հայտարարությունը մնում է քաղաքական հայտարարություն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը վերջին ՏԻՄ ընտրություններում բավականին բացասական արդյունքներ է ունեցել, և այս հայտարարությունը համապետական ընտրություններից առաջ կիրառվող քաղտեխնոլոգիա է։
«Զավեշտալի կարող է հնչել, բայց նույն օլիգարխները պետք է ունենան դատական համակարգով պաշտպանվելու իրավունք, որովհետև կարող է նրանց դեմ քաղաքական ուժ կիրառվի, և խնդիրը ոչ թե նրանց օրինական աշխատելը լինի, այլ ընդհանրապես վերացնելը` որպես տնտեսական սուբյեկտ։ Դա շատ լուրջ խնդիր է, որի լուծումը ես 1-2 օրում չեմ պատկերացնում, բայց այդ ուղղությամբ քայլերը պետք է սկսել»։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կտրականապես մերժում է դեֆոլտի հնարավորությունը։
«Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձևակերպված լինեն, քաշքշուկը և անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Պետք է բալանսը պահենք ու այդ ապրանքները ԵԱՏՄ-ից, հատկապես՝ Ռուսաստանից ներկրենք, որովհետև ՌԴ-ն պայման է դրել արտասահմանյան շատ մատակարարների հետ, որ նրանք ռուբլիով մատակարարեն, և դա ավելի էժան է ստացվում։
Արամյանը տնտեսությունը համեմատել էր մարդու օրգանիզմի հետ, որ սառը քամիներից հյուծվում է, իսկ հաբ ընդունելիս վերականգնումն անմիջապես չի կատարվում։ Այսինքն` մեր տնտեսությունը հիվանդ է, ճիշտ ախտորոշումը վերջերս տրվեց (այն, որ տնտեսությունում ծանր վիճակ է), և հիմա սկսելու ենք հաբեր ընդունել, որոնց ազդեցությունը կզգացվի միայն որոշ ժամանակ անց։
Փաստորեն, նոր կառավարության համար մթերումների առաջիկա սեզոնը ծանր ու փորձաշրջանի պես մի բան է լինելու: Եվ դա բոլորիս է վերաբերելու: Ի վերջո, մեր երկրի տարածքում բոլորիս ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող են սահմանափակել խաղողի մթերման դիմաց իրենց հասանելիքը չստացած գյուղացիները: Ու հասարակական կարծիքը, հավանաբար, նրանց կողմը կլինի:
«Ես համոզված եմ, որ նոր ձևավորված կառավարությունը կաշխատի նաև այդ ուղղությամբ, որպեսզի մթերող կազմակերպությունների տնտեսական առողջացման համար աջակցի նաև այդ առումով` իրացման շուկաների փնտրման և արտադրված արտադրանքի իրացման ճանապարհներ որոնելու ուղղությամբ»:
«Ես կարծում եմ, որ ավելի շատ մեկնաբանության խնդիր է, որովհետև մենք իսկապես դեպի Ռուսաստան արտահանման մեծ աճ ունենք, և դրանում է շնորհավորանքը, որ մենք մեր արտահանումն էականորեն ավելացրել ենք, և դա տեղի է ունեցել ԵԱՏՄ շրջանակներում»:
Հարցին, թե արդյոք այս տոկոսադրույքնե՞րն էին մեր տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ բանկերի հաշվետվությունները` շահութաբերություն, վերադարձելիություն և այլն, ցույց են տալիս, որ համակարգում ճգնաժամային երևույթներ են սկսվում, այսինքն` տնտեսական ճգնաժամը փոխանցվում է բանկային համակարգ։
Ամսական 1 մլն 200 հազար դրամ ստացողն այսօր վճարում է 310080 դրամ եկամտային հարկ։ Ներկայումս քննարկվող ՀՕ նախագծով կվճարի ավելի շատ` 328500 դրամ։ Սակայն ՀՕ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով պետք է վճարեր է՛լ ավելի շատ` 340000 դրամ։
Պրիմիտիվ գողությունների մասին վարչապետի հայտարարության վերաբերյալ ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ ինքը պատասխանատու չէ և ծախսերի անարդյունավետության մասին չի կարող խոսել:
«Եկամտային հարկի դրույքաչափերը, որը բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել, վերանայվել են. 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում՝ նախագծով առաջարկված մինչև 120.000 շեմի փոխարեն: Սա նշանակում է, որ գործող 24.4 ու 26-ի փոխարեն՝ արդեն 23 տոկոսն է կիրառվելու»,- ասաց նա:
Հերթական անգամ ԱԺ-ում քննարկում են մի նախագիծ, որը հասանելի չէ շահագրգիռ շրջանակներին: Վարչապետի փոփոխությունից հետո բիզնեսը հույս ուներ, որ ՀՕ-ի քննարկումը կհետաձգվի և հնարավոր կլինի այն իրապես ընդունելի փաստաթուղթ դարձնել:
Ետ նայեք ու կտեսնեք, թե ինչ պերճաշուք ու խոսուն անվանումներով կառույցներ ու ծրագրեր ենք ունեցել անկախության 25 տարիներին ընթացքում։ Սակայն դրանց տված օգուտի բացակայության մասին վկայում է հենց այն, որ ռեալ չունենք էկոնոմիկա։
«Անցած տարիներին աննախադեպ լավ բերք էր, և 2 տարի շարունակ կառավարությունը խնդրում էր «Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանին, որպեսզի նա մթերում իրականացնի այն պարագայում, երբ Մ. Ղազարյանը դրա կարիքը չուներ, որովհետև ճգնաժամ էր, իրացում չկար»։
«Կառավարության խնդրիներից մեկը պետք է լինի, որ ուղղակի հայտարարի՝ ՀՀ քաղաքացի, դեմքով քեզ ենք նայում, ուզում ենք տեսնել այն հոգսերը, որոնցով դու ապրում ես, այն խնդիրները, որոնց առջև կանգնած ես, և ուզում ենք նպաստել դրանց լուծմանը։ Այսպիսի ցանկացած քայլ դրական արդյունք է տալու»։
«Պարտադիր չէ մեխանիկորեն փոխել մակնշումը։ Իրականում դա չի տա անհրաժեշտ արդյունքը։ Հարկավոր է, որ մասնակի՝ տեխնոլոգիական գործընթացները, բաղադրիչները, որ արտադրվում են Միության երկրներից մեկում, օգտագործվեն մյուս երկրի արտադրության մեջ»։
Կ.Կարապետյանը նշեց, որ քաղաքաշինության նախարարությունը կվերածվի ճարտարապետության կոմիտեի, որովհետև շինարարության կարիք չկա, շինարարությունն այսօր անում է մասնավորը, կառավարությունը պատվիրատու է:
Հացի թխման պրոցեսն առանձնապես ծախսատար պրոցես էլ չէ, և ինքնարժեքը պետք է լիներ ոչ ավելի 150 դրամից։
Իրանի դեսպանը կարևորեց «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցումը. «Սա շատ արժեքավոր հնարավորություն է տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև զարգացնելու համար: Ճանապարհը կենսական նշանակություն ունի, պետք է համագործակցել այն երկրների հետ, որ կարող են կառուցել մայրուղիներ, օգտագործել Սև ծով դուրս գալու հնարավորությունները»: