Բաժիններ՝

«Սա նոր քայլ է էներգետիկ քաղաքականության ոլորտում». Միքայել Մելքումյանը՝ էներգետիկ շուկայի ազատականացման մասին

Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ազատականացնել էներգետիկ շուկան:

«Առաջարկվող օրենքի նախագիծը նոր քայլ է էներգետիկ քաղաքականության ոլորտում»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Մ. Մելքումյանի խոսքով՝ այն բոլոր տնտեսագիտական պնդումները, որ մոնոպսիոն շուկան գրեթե բնական մենաշնորհի պես մի բան է, այստեղ հետաքրքիր տրանսֆորմացիայի է ենթարկվում. «Շուկան կարգավորվողից բացի՝ լինելու է նաև մասամբ չկարգավորվող: Այսինքն՝ հիբրիդային մի կառուցվածք ենք ստանում, որը ես ողջունում եմ: Ամեն ինչ պետք է լինի, որ ազատ շուկայական հարաբերություններ կայանան»:

Մ. Մելքումյանը նկատեց, որ, իհարկե, ազատ շուկաները ռիսկեր են պարունակում, բայց պետությունը պետք է կարողանա ուղղորդել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031