Երկու տարվա կտրուկ թանկացումներից հետո պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում գնաճի թուլացում է արձանագրել։ Մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 5,4 տոկոս, ինչը շատ ավելի ցածր է, քան մեկ ամիս առաջ էր։ Փետրվարին գնաճը 8,1 տոկոս էր, հունվարին՝ ևս։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշները մեծ տեմպերով ավելացան։ Աճեց ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։ Դա տեղի ունեցավ առավելապես Ռուսաստանի հաշվին։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն օրինակ է գտել այն արդարացնելու համար։ Ասում է՝ կան առանձնատներ, որոնց հոսանքի միացումը ցանցի վրա երբեմն միլիարդներ է արժենում։ Եթե մարդը կարող է իրեն թույլ տալ միլիոնավոր դոլարներ ծախսել առանձնատուն կառուցելու համար, թող բարի լինի վճարել նաև ցանցին դրա միացման թեկուզ և ամբողջ գումարը։ Բայց որտեղի՞ց պիտի այդքան գումար վճարի այն գյուղացին կամ քաղաքացին, որը մի կերպ կարողացել է մի փոքր բնակելի տուն կառուցել ու հիմա էլեկտրական ցանցին միանալու համար ստիպված պիտի լինի 1 կամ 2 մլրդ դրամ վճարել, որպեսզի հոսանք ունենա։
Սամվել Ալեքսանյանը նախկինից եկած այն հայտնի գործարարներից է, ով հաջողությամբ համագործակցում է այս իշխանությունների հետ։ Այդ համագործակցության արդյունքում էլ նախկին «թալանչուց» նա շատ արագ վերածվեց իշխանությունների բարեհաճությունն ու հովանավորությունը վայելող «արդար ու պարկեշտ» գործարարի՝ ավելի ընդլայնելով իր բիզնես գործունեության դաշտը։
Մասնավոր փոխանցումների տեսքով ֆինանսական միջոցների ահռելի ներհոսքը Հայաստան շարունակվում է։ Փետրվարին հերթական ռեկորդն է գրանցվել։ Գրեթե կրկնակի ավելի շատ գումար է եկել, քան հունվարին։
Այս տարվա տնտեսական աճի գործում իշխանությունները կրկին մեծ դեր են վերապահել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածներին և տեղափոխվողներին։ Այդ գործոնն անցած տարի իսկապես մեծ ազդեցություն ունեցավ մի շարք ոլորտներում արձանագրված բարձր տնտեսական աճերի վրա։ Իշխանությունները հույս ունեն, որ նույնը կկրկնվի նաև այս տարի։ Սակայն տարեսկզբի միտումներն այնքան էլ հուսադրող չեն։
Այս պահին արտաքին գործոնների ազդեցությունը տնտեսական աճի ցուցանիշների վրա շարունակում է չափազանց մեծ լինել։ Բայց արդեն նկատվում են միտումներ, որոնք խորանալու պարագայում կարող են էլ ավելի արագ փոխել իրավիճակը տնտեսության այն հատվածներում, որտեղ դեռևս բարձր աճեր են գրանցվում։
Իրան-Հայաստան երրորդ գծի կառուցումը մեկնարկել և սկսել էր թափ հավաքել իշխանափոխությունից առաջ։ Սակայն իշխանափոխությունից հետո ծրագրի ընթացքը դանդաղեց, մի պահ նաև կանգ առավ։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսության ոլորտում երկու հիմնական թիրախներ է դրել՝ վերափոխել տնտեսության կառուցվածքը, որպեսզի հնարավոր լինի տնտեսական աճը ապահովել ոչ թե սպառման, այլ ներդրումների միջոցով և հասնել աշխատանքի արտադրողականության ու ընկերությունների արդյունավետության բարձրացմանը։ Երկու թիրախներն էլ ձախողել են։ Ո՛չ տնտեսության կառուցվածքներ է բարելավել, և ո՛չ էլ արտադրողականությունն է բարձրացել։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոսում […]
Անցած տարի տնտեսության այս հատվածում, պաշտոնական տվյալներով, աշխատատեղերն ավելացան գրեթե 43 տոկոսով կամ 10 հազարով՝ 23 հազարից հասնելով 33 հազարի։ Չնայած ֆինանսական շուկայից թելադրված անհարմարություններին, կտրուկ աճեցին նաև աշխատավարձերը։ Անցած տարվա վերջին ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կազմեց 1,115 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 31 տոկոսով։
Մինչ մեր տարածաշրջանում և Հայաստանի շուրջ Ադրբեջանի ու Թուրքիայի միասնական ջանքերով լարվածությունը չի թուլանում, իսկ խաղաղության դարաշրջանի հեռանկարները չեն երևում, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն պատրաստվում են Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմանը։ Սպասվում է, որ արդեն այս տարվա կեսերին սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։
Արտաքին գործոնների արդյունքում անցած տարի Հայաստանի տնտեսությունը բարձր աճեր արձանագրեց։ Դա թմբիրի մեջ է գցել իշխանություններին. կարծում են, թե այդ գործոնները հավերժ պահպանվելու են, ու իրենք էլ կարողանալու են հասարակության աչքին թոզ փչելով՝ հպարտանալ, որ արձանագրված աճերն իրենց «փայլուն« աշխատանքի արդյունքն են։
Այն, որ կոռուպցիան Հայաստանում ընդլայնվել է, հաստատում են ոչ միայն տեղական, այլև միջազգային կառույցները։ Չեն թաքցնում նաև իշխանությունները։ Թեև ցանկության դեպքում էլ չեն կարող թաքցնել, որովհետև դա տեսնում են բոլորը։
Ժամանակին, երբ դոլարը թանկանում էր, շտապում էին բարձրացնել հանրային ծառայությունների սակագները։ Ասում էին, թե դա բացասաբար է ազդում սակագների ու ընկերությունների ֆինանսական վիճակի վրա։ Մեկ տարի է, Հայաստանում դոլարն էապես էժանացել է, նվազել է նաև դրա ազդեցությունը հանրային ծառայությունների վրա, բայց այլևս չեն մտածում սակագներն իջեցնելու մասին։
Սուրեն Պապիկյանի հայտնի բնակարանային գործարքը, որի արդյունքում պաշտպանության նախարարն անուղղակիորեն կարողացել է մի քանի ամսում 100 մլն դրամ շահել, մեծ աղմուկ է առաջացրել։ Շատերը սրանում կոռուպցիոն լուրջ ռիսկեր են տեսնում։ Հատկապես որ, գործարքի կողմերը ոչ միայն փոխկապակցված են, այլև ամեն կերպ թաքցնում են դրա մանրամասները։
Շատերին կարող է թվալ, թե վերնագրում սխալ կա։ Բայց չէ՝ սխալ կամ անճշտություն չկա. սա պաշտոնական վիճակագրության արձանագրում է։
Իրեն Երևանի ապագա քաղաքապետ երևակայող Տիգրան Ավինյանն ամեն ջանք գործադրում է համոզելու, որ Երևանում մետրոյի նոր կայարան են կառուցելու։ Ասում է, ի հեճուկս բոլոր թերահավատների՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու է։ Եթե հավատալու լինենք սրանց, Աջափնյակի կայարանը վաղուց կառուցած պիտի լինեին։ Երևանի քաղաքապետի նախորդ ընտրության ժամանակ էին խոստացել կառուցել այդ կայարանը, և ոչ միայն՝ Աջափնյակի կայարանը։ Այս […]
Քովիդի դեմ պայքարելու համար կառավարությունը պետական բյուջեից հսկայական գումարներ է ծախսել։ Միայն 2020թ.՝ շուրջ 26,5 մլրդ դրամ։ Եվս գրեթե այդքան էլ՝ հաջորդ տարի։
Անցած տարվանից սկսած դրամն արժևորվում է։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն հասցրել է էապես ամրապնդվել հիմնական արժույթների նկատմամբ։ Այս տարվա սկզբին էլ դրամը շարունակում է գտնվել գերարժևորված վիճակում։ Նախկին 490-ի փոխարեն՝ դոլարի փոխարժեքը տատանվում է 390 դրամի շրջակայքում։ Եվրոյի գինը մի փոքր բարձր է, բայց էլի մեծապես զիջում է նախորդ տարվա այս շրջանի փոխարժեքին։
Պետեկամուտների կոմիտեն, իրավապահ մարմինների հետ ձեռք ձեռքի տված՝ Հայաստանի խոշոր առևտրային ցանցերից մեկում հարկերը թաքցնելու վերաբերյալ ավելի քանի 4 մլրդ դրամի խախտում է արձանագրել։ Իշխանություններին թվում է, թե հասարակությունն այս փաստը ծափերով պիտի ընդուներ։ Մի քանի տարի առաջ հենց այդպես էլ կլիներ։ Բայց այսօր շատերն այլևս չեն հավատում իշխանությունների ազնվությանը։ Մարդիկ այս ամենի մեջ միտում են տեսնում, կարծում են, որ դա արվում է մեկ այլ խոշոր առևտրային ցանցի ճանապարհին կանաչ լույս վառելու համար։
Ի՞նչ հույսով են պետական պաշտոնյաները համատարած մտնում վարկային այսպիսի հսկայական բեռի տակ
Մի քանի հազար դրամով թոշակ են բարձրացրել, այնպես են խոսում, կարծես միլիոններ են տվել թոշակառուին։ Այնինչ՝ եղածն ընդամենը 3000 կամ համարենք 6000 դրամ է։ Չնայած այդ 6000-ից շատ քչերն են օգտվում՝ թոշակառուների հազիվ 15 տոկոսը։
Անշարժ գույքի շուկայում տարին մեկնարկել է առք ու վաճառքի գործարքների կրճատումով։ Ավելի քիչ գույք է վաճառվել, այդ թվում՝ նաև բնակարան, քան նախորդ տարի։
Վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ։ Թեպետ ՊԵԿ-ից հերքում են այդ լուրերը՝ հայտարարելով, որ դրանք աղերս չունեն իրականության հետ, այնուհանդերձ ՊԵԿ նախագահի հրաժարականի համար, ցանկության դեպքում, միշտ էլ հիմքեր կգտնվեն։
Տարեսկզբին մասնավոր տրանսֆերտների տեսքով դրսից Հայաստան մտնող ֆինանսական հոսքերն էական փոփոխություն են կրել։ Թեև անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերի աճը պահպանվել է, այնուհանդերձ տարեվերջի համեմատ անկումն ակնհայտ է։
Հայտնի պատճառներով, այս տարվա սկզբին Հայաստանը բոլորովին այլ տնտեսական իրավիճակում է գտնվում, քան գտնվում էր անցած տարվա սկզբին։
Այլ երկրների քաղաքացիների կողմից անցած տարի Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման ակտիվություն է նկատվել։ Պաշտոնական տվյալներով, նրանք 363-ով ավելի շատ գույք են գնել, քան նախորդ տարի։ Խոսքն ինչպես բնակարանների, այնպես էլ՝ այլ անշարժ գույքի մասին է։
Հայաստանը կարող է հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։ Կան կասկածներ, որ արտաքին առևտրի շրջանառությունների այն կտրուկ աճերը, որոնք արձանագրվում են որոշ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, պայմանավորված են պատժամիջոցները շրջանցելու միջոցով վերարտահանումներ իրականացնելով։
Տարին մեկնարկել է դրամի ամրապնդմամբ։ Դրամը վերսկսել է ամրապնդվել՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի ու ռուսական ռուբլու նկատմամբ։
Կառավարությունը, Եվրասիական Զարգացման Բանկի և տարիներ առաջ Ամուլսարի հանքը շահագործելու թուլտվություն ստացած, բայց իշխանափոխությունից հետո իշխանությունների գործուն մասնակցությամբ այդ հնարավորությունից զրկված Լիդիան ընկերության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր հանքի շահագործման վերաբերյալ։