Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում հետևել «80/20» կանոնին

PromoFarma by DocMorris-ի դեղագործական օգնության ղեկավար Մար Սանտամարիան բացահայտել է, որ քաշի արդյունավետ կորուստը պահանջում է հետևել պարզ՝ «80/20 կանոնին»։ Նա այս խորհուրդով կիսվել է 20minutos-ի հետ զրույցում:

Սանտամարիայի խոսքով՝ նիհարել ցանկացող մարդիկ կարող են չհրաժարվել որևէ սննդից, սակայն նրանց սննդակարգի 80 տոկոսը պետք է լինի միջերկրածովյան: Այս տեսակի սննդակարգը ներառում է թարմ մրգեր և բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հացահատիկներ, բարձրորակ սպիտակուց և առողջ ճարպեր, բացատրել է նա:

Ինչ վերաբերում է մնացած 20 տոկոսին, այն նախատեսված է քաղցրավենիքի և ոչ այնքան հավասարակշռված սննդամթերքների համար, պարզաբանել է մասնագետը։ «Երկու ծայրահեղություններն էլ վնասակար են. ո՛չ բացարձակ խստությունը, ո՛չ էլ լիակատար թույլատրելիությունը չեն աշխատում։ Կարևորը հետևողականությունն է՝ առանց կատարելության հասնելու մոլուցքի»,- եզրափակել է Սանտամարիան։

Տեսանյութեր

Լրահոս