«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1/1 հասցեում գործող «777» գիշերային ակումբում կռիվ է։

Նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սուրեն Հ․-ն և Հնդկաստանի քաղաքացիներ 31-ամյա Մենդու Սրջիին, 22-ամյա Կեսռն Դիլվարկսիին, 28-ամյա Ռաեմ Բլջիդիին։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։50-ի սահմաններում նշված ակումբում ծննդյան արարողության տորթի կտրման պատճառով վիճաբանություն է առաջացել ակումբի տնօրեն Սուրեն Հ․-ի, դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց և Հնդկաստանի նշված քաղաքացիների միջև, որի ժամանակ վերջիններս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով Մ․ Սրջին, Կ․ Դիլվարկսին և Ռ․ Բլջիդին ստացել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031