Թուրքիան աշխարհում 4-րդն է՝ էներգակիր նավատորմի մեծությամբ

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ բարձր տեխնոլոգիական համակարգերով օժտված 6-րդ հորատանավի համալրմամբ թուրքական նավատորմը հասել է զգալի ուժի՝ ընդգրկելով նաև 2 սեյսմիկ հետազոտության նավ. տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարի հայտարարության համաձայն՝ այսպիսով Թուրքիան բարելավել է իր դիրքերը աշխարհում ամենամեծ էներգակիր նավատորմ ունեցող երկրների թվում՝ դառնալով աշխարհում 4-րդը:

«Այս հզոր նավատորմով, որն առավելագույնի է հասցնում խորը ծովերում որոնման և արդյունահանման մեր կարողունակությունը և նոր հորիզոններ բացում «Կապույտ հայրենիքի» ու դրանից դուրս տեսլականների համար, մենք վճռականորեն առաջ ենք շարժվում էներգետիկ լիակատար անկախություն ձեռք բերելու ուղղությամբ»:

Բացի այդ նախարարը նշել է, որ «Fatih», «Yavuz», «Kanuni» և «Abdulhamit Han» հորատանավերը ներկայումս գործում են Սև ծովում՝ Սաքարիայի գազի հանքավայրում։

Տեսանյութեր

Լրահոս