Ուկրաինական պատվիրակությունը Մայամիում կրկին կհանդիպի Ուիթքոֆի և Քուշների հետ

Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին Մայամիում կանցկացնի հետագա բանակցություններ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. հաղորդել է РБК-Украина-ն՝ հղում անելով աղբյուրներին: Երկու կողմերի միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր առաջ՝ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը քննարկելու համար:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը ևս կմասնակցի բանակցություններին ուկրաինական կողմից: Ամերիկյան պատվիրակության կազմում են ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը դեկտեմբերի 2-ին ծրագիրը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ամերիկացի բանակցողների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը սկզբում նախատեսված էր Մոսկվա կատարած այցից հետո, սակայն այն չեղարկվել է: Ուիթքոֆը և Քուշները վերադարձել են Միացյալ Նահանգներ և Թրամփին զեկուցել բանակցությունների արդյունքների մասին, որոնք նա որակել է որպես «շատ լավ»:

Տեսանյութեր

Լրահոս