Մարգարիտա Սիմոնյանը ներառվել է Financial Times-ի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ներառվել է Financial Times-ի ամենաազդեցիկ մարդկանց ներկայիս ցանկում՝ «Առաջնորդներ» բաժնում։
Նշվում է, որ ցուցակի մեջ ներառվել է 25 մարդ։ Ցուցակը բաժանված է երեք կատեգորիայի՝ «Ստեղծարարներ», «Առաջնորդներ» և «Հերոսներ»։
Ցանկում ներառված էին քաղաքականության, բիզնեսի, լրատվամիջոցների, արվեստի և սպորտի ներկայացուցիչներ, իսկ նրանց մասին տեքստերը գրել են իրենց ոլորտների ամենահայտնի մարդիկ, ինչպես նաև տարբեր ոլորտների երկրպագուներ։
Սիմոնյանի մասին հոդված է գրել ամերիկացի լրագրող Ջուլիա Իոֆֆեն՝ նրան անվանելով «Վլադիմիր Պուտինի ամենանվիրված դեսպանորդը, նրա քարոզչության Վալկիրիան»։
