ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ WhatsApp հավելվածում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, հեռախոսահամարներ՝ +374 77 840961, +374 77 679026), որոնցով տարբեր անձանց ողարկվում են հաղորդագրություններ:

Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։ Կոմիտեն հայտնում է, որ այդ օգտահաշիվները որևէ կապ չունեն ինչպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ ՊԵԿ նախագահի անվան հետ, հետևաբար, դրանք հանդիսանում են տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։ ՊԵԿ-ը հորդորում է անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, ինչպես նաև այդ օգտահաշիվների միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները։

Կոմիտեն հիշեցնում է, որ Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գործունեության վերաբերյալ ցանկացած հաղորդակցություն իրականացվում է բացառապես պաշտոնական հետևյալ հարթակներով.

ՊԵԿ նախագահի պաշտոնական էջեր՝ Facebook, LinkedIn

ՊԵԿ-ի պաշտոնական հարթակներ՝ ՊԵԿ պաշտոնական կայք Facebook,  Instagram 

Տեսանյութեր

Լրահոս