ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության չեն եկել Թրամփի ծրագրի շուրջ նոր բանակցություններում
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Ֆլորիդայում կայացած հանդիպումը չկարողացավ «մեծ առաջընթաց» ապահովել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
«Չնայած դրական ձևակերպումներին, քիչ նշաններ կային բանակցություններին նոր խթան հաղորդող լուրջ առաջընթացի մասին»,- հաղորդել է հրատարակությունը։
Դեկտեմբերի 5-ին Ուկրաինան հայտարարեց Միացյալ Նահանգների հետ նոր հանդիպման մասին։ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը, Կիևի այլ պատվիրակների հետ միասին, նոր հանդիպում է անցկացրել ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորումը, գրել է «Украинская правда»-ն։
