Մինչ Հայաստանի տնտեսությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, «հրաշքներ» է գործում, մարդիկ շարունակում են լքել երկիրը։ Թեև տրամաբանորեն հակառակը պիտի լիներ. եթե տնտեսությունը ծաղկում է, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են բացվում, աշխատողի խնդիր կա, ու աշխատավարձերը երկնիշ թվերով են աճում, իշխանություններն էլ պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, մարդիկ պիտի վերադառնային, և ոչ թե՝ գնային։ Բայց գնում են։
«Ի ուրախություն թոշակառուների ու նպաստառուների», դեռ հունիսի վերջին կառավարությունը հայտարարեց թոշակների ու նպաստների սպասվող բարձրացման մասին։ Բայց գաղտնի էին պահում բարձրացման չափը։ Ամեն ինչ պարզ դարձավ այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստներն ավելացնել մի ամբողջ 2-3 հազար դրամով։
Հայաստանի տնտեսության աճի այս տարվա սպասումների վերաբերյալ մասնագիտացված կառույցների գնահատականները շատ հեռու են այն փաստացի ցուցանիշներից, որոնք մինչև հիմա արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը։ Թեև ռուս-ուկրաինական հակամարտությունից ամիսներ անց միջազգային ու տեղական որոշ ֆինանսական կառույցներ վերանայել են իրենց նախկին կանխատեսումները, այնուհանդերձ դրանք շարունակում են բավական ցածր դիրքում մնալ։
Հիպոթեքի նման արագ աճը տաքացրել է շուկան։ Վերջին ամիսներին այստեղ նաև այլ գործոններ են ի հայտ եկել՝ կապված դրամի անսպասելի արժևորման հետ։
Պաշտոնական տվյալներով, արտահանումը Հայաստանից մեծ տեմպերով ավելանում է, ու թվում է, թե դա պիտի հանգեցներ արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավման։ Բայց հակառակն է եղել. տեղի է ունեցել բացասական հաշվեկշռի խորացում։
Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կատարել բյուջեով նախատեսված ծախսերը։ Առաջին կիսամյակում ծախսերը կրկին թերակատարվել են։
Այն, ինչի համար ժամանակին նախկիններին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա առանց աչք թարթելու ինքն ու իր կառավարությունն են անում։ Խոսքը պետության ֆինանսական միջոցների իրացման մասին է. պետական գնումների շրջանակներում պետության փողերն ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են։
Կոռուպցիան ու ամերիկյան ներդրումները. Ահա, թե ովքե՞ր և ինչպե՞ս են խոչընդոտել ներդրողներին
Տարվա ավարտին դեռ մի քանի ամիս կա, բայց կառավարությունը շտապեց հայտարարել, որ պատրաստվում են հաջորդ տարվանից բարձրացնել կենսաթոշակները։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ հասկանալ. սկսել են հայտարարություններով կերակրել թոշակառուներին՝ մինչև կբարձրացնեն կամ չեն բարձրացնի թոշակները։
Այս իշխանությունները ժամանակին դժգոհում էին, որ նախկիները պետության վրա պարտքի մեծ բեռ են կուտակում։ Թվում էր, թե իշխանության գալուց հետո պիտի մտածեն պարտքը թեթևացնելու մասին։ Բայց հակառակն են արել՝ պարտքի բեռը վերջին տարիներին սկսել է ավելի արագ աճել։ Եվ ոչ միայն աճել. պարտքն այս տարվա սկզբին նաև կտրուկ թանկացել է։
Կապիտալի ակտիվ հոսքը Ռուսաստանից Հայաստան շարունակում է պահպանվել։ Հունիսին հերթական ռեկորդն է գրանցվել. միայն Ռուսաստանից ստացվել է շուրջ 452 մլն դոլար։ Խոսքը բացառապես բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումների մասին է։ Նախորդ տարվա այդ ամսին Ռուսաստանից ստացվել էր ընդամենը 85 մլն դոլար։
Հիշենք նաև բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնի դիտարկումները, որոնց համաձայն՝ Հայաստանի տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը բարձր է։ Որպես հետևանք՝ կենտրոնը կոչ էր արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին՝ խուսափել Հայաստանում ներդրումներ, ինչպես նաև ֆինանսական գործառնություններ իրականացնելուց։ Այլապես մեծ է հավանականությունը, որ ներդրողները զգալի կորուստներ կունենան` պայմանավորված զուտ քաղաքական գործոնով։
Հայաստանի տնտեսության առեղծվածային աճերը շարունակվում են։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության երկնիշ աճ ունենք։ Տարվա առաջին կեսի արդյունքներով, այն հասել է 11,8 տոկոսի։
Առաջին հայացքից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության իրավիճակը մեր երկրում բարելավվել է։ Պաշտոնական վիճակագրությունն անցած տարվա առաջին եռամսյակում մեր երկրում արձանագրել էր 207 հազարի հասնող գործազուրկների թիվ։ Այս տարվա առաջին եռամսյակում 21 հազարով պակաս։ Բայց դրան Վիճակագրական կոմիտեն հասել է նախորդ տարվա որոշ ցուցանիշներ վերանայելու և փոփոխելու, կամ, ինչպես իրենք են ասում, ճշգրտելու արդյունքում։
Տպավորություն է, որ իշխանության ներսում բանկային համակարգի նկատմամբ մի տեսակ թաքնված լոբբինգ է իրականացվում։ Հաճախ տնտեսությանն օժանդակելու անվան տակ քայլեր են անում, որոնք ավելի շատ ծառայում են ոչ թե տնտեսությանը, այլ բանկերի հարստացմանը։
Բյուջեի հարկային մուտքերի բևեռացումը, ինչը նկատվեց այս տարվա սկզբին, շարունակել է խորանալ նաև հետագայում։ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների հերթական ցանկը՝ առաջին կիսամյակում վճարած հարկերի հիման վրա, որը ցույց է տալիս, թե ինչի վրա է նստած եղել հարկերի ավելացումը, որով այդքան սիրում է հպարտանալ կառավարությունը։
Պաշտոնական ցուցանիշները դեռ չհրապարակված, Նիկոլ Փաշինյանն ու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաճախ են հայտարարություններ անում տնտեսության տարբեր ոլորտում իշխանությունների արձանագրած «հաջողությունների» վերաբերյալ։ Ամեն ամիս աշխատատեղերի ու աշխատավարձերի իրենց հասանելի ցուցանիշներ են հրապարակում, առևտրի շրջանառությունների, հարկային եկամուտների գերակատարումներից ու տնտեսության աճերից են խոսում։
Դրամի արժևորումը փաստի առաջ է կանգնեցրել մեր տնտեսության մի շարք ոլորտների մասնակիցներին։ Արդեն մի քանի ամիս է, նրանք կորուստներ են կրում դոլարի ու եվրոյի արժեզրկման պատճառով։ Ժամանակին չմտածելով, որ դրամը կարող է այսքան ամրապնդվել, պայմանագրերը դրսի գործընկերների հետ կնքել են դոլարով ու եվրոյով, ու երբ դոլարն ու եվրոն էժանացել են՝ դրամով արտահայտված ֆինանսական մուտքերն էապես կրճատվել են։ Ճնշումը ծախսերի վրա մեծացել է։
Թեև մեր տնտեսության արտահանելի հատվածի գործերը վերջին ամիսներին այնքան էլ լավ չեն՝ կապված դրամի ամրապնդման հետ, այնուհանդերձ, ինչքան էլ տարօրինակ թվա, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է արտահանման տեմպի բավական բարձր աճ։
Դոլարի ավելցուկն ու փոխարժեքի անկումը լավ նախադրյալ է ստեղծել Կենտրոնական բանկի համար փող կուտակելու։ Վերջին ամիսներին ԿԲ տարադրամային պահուստները սկսել են ակտիվ աճել։ Հուլիսի 1-ի դրությամբ դրանք հասել են 3 մլրդ 415 մլն դոլարի։
Հուլիսի 1-ից սկսած Հայաստանում այլևս հնարավոր չէ կանխիկով բնակարան գնել։ Բնակարան գնելու համար գնորդը պարտավոր է գումարը մուտք անել բանկ և փոխանցել բնակարանի սեփականատիրոջ բանկային հաշվին։
Երբ խոսք է գնում բարձր գնաճի պայմաններում մարդկանց եկամուտների անհամաչափ ավելացման մասին, իշխանություները մեջտեղ են բերում աշխատավարձի աճի ցուցանիշները՝ փորձելով ցույց տալ, որ աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գները։ Այս թեզը շրջանառվում է հատկապես կառավարության նիստերում։ Աշխատավարձերի ու աշխատատեղերի վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններն ունեն հենց այդ նպատակը։ Դրանով փորձում են համոզել, որ գնաճից աշխատող քաղաքացիները չեն տուժել, նրանց աշխատավարձերն ավելի շատ են բարձրացել, քան գնաճն է եղել։
Կառավարությունը հույս ունի, որ այս տարի կհասնի տնտեսական աճի նախատեսված թիրախային ցուցանիշին։ Հաջորդ 3 տարիներին էլ կապահովի 7 տոկոս տնտեսական աճ։
Վերջին ամիսներին դրամն առնվազն 15 տոկոսով արժևորվել է։ Նախկինում դոլարի փոխարժեքը հիմնականում 480-490 դրամի սահմաններում էր, հիմա 410-420 դրամի սահմաններում է։
Մինչ իշխանությունները հանպատրաստից շտապում են բացել հայ-թուրքական սահմանը և այս փուլում սկսել օդային բեռնափոխադրումները, թուրքական ապրանքների էքսպանսիան հայկական շուկայում մեծ տեմպերով աճում է։
Իշխանության տարբեր օղակներ առիթը բաց չեն թողնում՝ ուղղակի և անմիջական հասանելիություն ձեռք բերելու բանկային գաղտնիք պարունակող տվյալների նկատմամբ։ Այդ հնարավորությունը նրանք իրականում ունեն, բայց դրա համար պետք է անցնեն դատական համակարգով։ Դատարանն է որոշում՝ հիմնավո՞ր է այդպիսի պահանջը, թե՞ ոչ։
3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 500.000 մարդ սոված է մնում։ Սա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դիտարկումն է։
Վերին Լարսի ճանապարհը, որը Հայաստանն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային գործող երթուղին է, հեղեղումների հետևանքով վնասվելուց հետո, այս անգամ հաջողվեց շուտ վերականգնել։ Բայց դա չի նշանակում, որ նման փլուզումներ կամ այլ իրավիճակներ առաջիկայում չեն լինելու։ Լարսով բեռնափոխադրումներ իրականացնելը վերջին շրջանում չափազանց դժվարացել է։ Ու դրա համար էլ տարեսկզբին կառավարությունը որոշեց կազմակերպել նաև լաստանավային փոխադրումներ։
Վերջին 3 ամսում դրամը տարբեր արժույթների նկատմամբ արժևորվել է 15-20 տոկոսով։ Այդքանով ներմուծումներն էժանացել են, բայց նույնիսկ դա չի կասեցնում գնաճը։ Պատճառներից մեկն էլ մրցակցային թույլ միջավայրն է։ Ինչքան էլ մրցակցության պաշտպանության մարմինը փորձի արդարացումներ գտնել, միևնույն է, այն ի վիճակի չէ արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ Շատ հաճախ Հանձնաժողովը զբաղված է թանկացումներն արդարացնելով ու հիմնավորումներ փնտրելով, քան հակամրցակցային դրսևորումները կասեցնելով։
Գնաճն այս տարի ևս Հայաստանում բարձր է։ Մի բան, ինչը նպաստավոր ազդեցություն է ունենում բյուջեի եկամուտների վրա։ Որքան գները բարձրանում են, այնքան ավելանում են գանձվող հարկերը։ Այդ ավել գումարները վճարում են սպառողները՝ իրենց գրպանի հաշվին։